>

Եթե մարդուն անընդհատ ասեն, որ նա ապուշ է, այդպիսին կդառնա։ Եթե կինը զօր ու գիշեր կրկնում է, որ ինքը տգեղ է, իրոք կտգեղանա։ Հիշո՞ւմ  եք «Գեղեցկությունը նայողի աչքերում է» արտահայտությունը։ Երբ աղջիկը երջանիկ է ու սիրահարված, նա աչքի առաջ գեղեցկանում է, ու դա բոլորն էլ նկատում են։

Իսկ ինչո՞ւ։ Որովհետև բացասական տրամադրվածությունն էլ տեղ չունի նրա կյանքում։ Մինչդեռ կան նաև թունավոր արտահայտություններ, որոնք տգեղացնում են մարդուն ու փչացնում նրա կյանքը, թեպետ մենք դա չենք նկատում։

1.«Ես ահավոր հոգնել եմ»




Քոչարյանի զոհերը

Դուք անում եք այդ արտահայտությունը, և օրգանիզմը սկսում է համաձայնել ձեր ասածին․ «Այո, ես հոգնել եմ»։ Հոգնածությունը հաճախ տանը կամ աշխատավայրում ծանրաբեռնվածությունը չէ, այլ ժամանակի տարրական պլանավորման բացակայությունը։




Այլ կերպ ասած, դուք շարունակ գործերը հետաձգում եք, թքած եք ունենում ինքներդ ձեզ, ձեր արտաքինի և ուրիշների հետ լիարժեք շփման վրա։ Արդյունքում ի հայտ է գալիս մարած հայացքն ու դժբախտ տեսքը։ Հոգացեք ձեզ, մի պահ աչքաթող արեք այն ամենը, ինչը չեք հասցրել անել, մի լավ քնեք վերջապես և միանգամայն ուրիշ մարդու կտեսնեք հայելում։

2. «Ոչ մի լավ բան չկա»

Ամեն ինչ ահավոր է, սարսափելի, ցավալի։ Ինքնաներշնչանքը միանգամայն իրական բան է։ Ու իրենց վատ բաներ ներշնչողները սեփական ձեռքով փոս են փորում։ Փոքրիկ գիտական փաստ․ մարդը 80 տոկոսով կազմված է ջրից։  Ջուրը օժտված է բառերի ազդեցության տակ կառուցվածքը փոխելու հատկությամբ։ «Ոչ մի լավ բան չկա» կամ «ամեն ինչ ահավոր է» ասելով՝ դուք ինքնակործանման մեխազնիզմ եք գործի գցում։

Ձեր դեմքը մռայլվում է, գլխացավանքների բեռի ծանրության տակ կորացած եք ման գալիս։ Էլ գեղեցկությո՞ւն մնաց։ Ամեն մի դժվարություն ինչ-որ բանի համար է տրվում, ու հաճախ հենց մենք ենք մեծացնում աղետի մասշտաբները։ Մինչդեռ ավելի հեշտ է լուսավոր դեմքով ապրելն ու անգամ մեծ անախորժությունների հախից գալը։


3. «Ես հաստամարմին եմ»

Ձեր մարմինն զգում է, որ իրեն չեք սիրում։ Կան կանայք և աղջիկներ, որոնց դուր է գալիս տղամարդու ներկայությամբ քննադատել սեփական մարմինը։ Ենթադրվում է, որ ձեր գանգատները լսող տղամարդը  պիտի նետվի ձեզ տարհամոզելու։

Հավատացեք․ տղամարդիկ չեն դատում կշեռքի թվերի կատեգորիաներով։ Բայց եթե նրա ուշադրությունը սևեռեք դրա վրա, նրա մեջ տեղնուտեղը միտք կծագի՝ ձեր ինքնավստահության հարցում։ Գեղեցիկ կինը բարդույթներից չի տառապում։


4. «Ես լուսանկարներում սիրուն դուրս չեմ գալիս»

Պարադոքսն այն է, որ երբ ձեզ արտակարգ ու անթերի եք զգում, լուսանկարում էլ սքանչելի եք դուրս գալիս։ Իզուր չեն ասում, որ լուսանկարը ժամանակի մեջ քարացած պատկեր է։ Ու այն անգթորեն նկատի է առնում դեմքին դրոշմված կասկածների ու բարդույթների ամբողջ բեռը։ Եվ հակառակը, երբ ոչ մի բանի մասին չեք մտածում և ուրախանում եք կյանքով, դեմքին թեթևություն է արտացոլվում։ Իհարկե, կան մարդիկ, որոնք ֆոտոգենիկ չեն։ Բայց կան նաև մինչև ուղնուծուծը պերֆեկցիոնիստներ։

Իսկ եթե սոցցանցերում հրապարակելուց առաջ առատորեն շտկում եք լուսանկարներում ձեր դեմքի թերությունները, «լայֆսթայլ» ոճի նկարները միանշանակ ձեզ կհիասթափեցնեն։ Ի վերջո, լուսանկարում ինչքան էլ վատ դուրս եկած լինեք, մակ է, մյուսներին ավելի հետաքրքիր է իրենց դեմքը։

5. «Դեմքիս լիքը կնճիռ կա»

Իրականում ձեր արտաքին գեղեցկությունը, ձեր քաշը, բոյը, հագուստը ոչ մի նշանակություն չունեն, եթե ձեր աչքերը չեն փայլում։ Կարելի է 30 տարեկանում կատարյալ մաշկով հանդերձ հրապուրիչ չլինել, կարելի է 50 տարեկաում հմայիչ լիենլ կնճիռներով հանդերձ։ Ընտրությունը  ձերն է։

Այս ամենը ինքնազմայլման, նարցիզիմի կամ մեծամտության մասին չէ։ Սա մեր խառնվածքի մասին է։ Չէ՞ որ երբ ինքնակործանմամբ ենք տարված, այդտեղ ոչ համեստություն կա, ոչ էլ՝ խոնարհություն։ Մենք մեր մեջ աղավաղում ենք Աստծու մտահղացումը, այն գեղեցկությունը, որ մեզ պարգևել է բնությունը։ Մտածեք դրա շուրջ։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->