>

Կրծկալը կանանց զգեստապահարանի ամենակարևոր ու ամենաինտիմ իրն է։ Ինչքան լավ ու հարմարավետ է նստում կրծկալը, այնքան կինն իրեն լավ է զգում։ Սակայն կրծկալ ընտրելիս քչերին է հաջողվում խուսափել սխալներից։

Հաճախ խնդիրներ են ծագում 75В և 80С չափսերի հարցում




Քոչարյանի զոհերը

Զարմացա՞ծ եք։ Թվում է, թե դրանք միջին չափսն են, որ բոլորին հարմար են։ Արդյունքում կինը սխալ չափսի կրծկալ է գնում՝ պատկերացում  չունենալով ճիշտ ու հարմար նստող կրծկալի մասին։ Բայց կարևորը սխալը ժամանակին նկատելն է։




Ինպես իմանալ՝ որն է ձեր չափսը

Նայեք գոտուն։ Եթե կոճկել եք ամենափոքր կեռիկը, բայց կրծկաը, մեկ է, ազատ շարժվում է, ուրեմն կրծկալը մեծ է։ Պետք է հասկանալ, որ ոչ թե ուսափոկերը, այլ հենց գոտին է ապահովում կրծքի պահպանությունը, և С ու ավելի մեծ չափսը հագնող աղջիկների համար դա կրկնակի կարևոր է։

Ընկնող ուսափոկեր


Եթե ուսափոկերն ուզում եք բարձրացնել, կամ դրանք անընդհատ մաշկի մեջ են խրվում, դա ևս սխալ ընտրված կրծկալի մի նշան է։ Օրինակ եթե հագնում եք 80B չափսը, և երեկոյան ուսերն սկսում են ցավել, փորձեք 75D-ն։ Շատ աղջիկները վախենում են D չափսից՝ մտածելով, թե գեր կերևան։ Սակայն դա հիմարություն է։ Բոլորի կուրծքն էլ տարբեր ձևի ու չափի է, ուստի պետք չէ բարդույթավորվել։

Կրծկալի գոտու ճիշտ դիրքը որոշելը հեշտ է․ այն պետք է հատակին զուգահեռ լինի։ Վերև կամ ներքև չլինի։ Ի դեպ, կրծկալը պետք է այնպես ընտրել, որ այն ոչ թե ամենաձիգ կեռիկով կոճկվի, այլ՝ ամենաազատ։ Հագնելու ընթացքում գոտին անխուսափելիորեն կլայնանա, և դուք կարող եք կոճկել հաջորդ կեռիկից։


Գավաթիկների չափսը

Նույնպես շատ կարևոր է։ Եթե ձեր կուրծքը բառացիորեն դուրս է պրծնում վերևից, գավաթիկները կպած չեն մարմնին, ուրեմն ձեզ մի համար մեծ կրծկալ է պետք։

Կրծկալները չպետք է նույն չափսի լինեն։ Դրանցից ամեն մեկը յուրահատուկ է և տարբեր կերպ է նստում ձեզ վրա, ուստի ամեն մանրամասնը պիտի հաշվի առնել։ Մոդելից մոդել՝ չափսն էլ է փոխվում, և դա բնական է։

Եզրափակելով ասենք, որ սպիտակեղենի հարցում չպետք է արհամարհել չափսերը։ Դուք 37 համարի կոշիկ չեք առնում, չէ՞, եթե 36-ն եք հագնում։ Կրծքի հարցում է՛լ ավելի ուշադիր պիտի լինեք։ Լավ կրծկալը գեղեցիկ կրծքի, ինչպես նաև հագուստի շահեկանորեն նստելու  գրավականն է։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->