>

Սիրո կրքոտ համբույր, մոր քնքուշ համբույր, եղբայրական ամուր համբույր, փոքրիկ բալիկի նրբիկ համբույր… Աշխարհում բազմատեսակ համբույրներ կան, որոնցից յուրաքանչյուրը հատուկ իմաստ է պարունակում և արտահայտում է կոնկրետ զգացմունք, որ ոչ մի բառով չես նկարագրի:

Ինչու՞ են մարդիկ համբուրվում: Դրան հստակ պատասխան չկա: Նախ դա անասելի հաճելի է, հետո համբույրի միջոցով մարդիկ փոխանակում են սերն ու հոգատարությունը: Համբույրը մշակույթ է, որին սովորեցնում են մանկուց: Այսպես` փոքրիկը լույս աշխարհ գալուց անմիջապես հետո իր առաջին համբույրն է ստանում մորից, ով այդ կերպ արտահայտում է իր անսահման սերը: Իսկ երբ փոքրիկը մեծանում է, համբույրի միջոցով ցույց է տալիս մորը, թե որքան շատ է սիրում նրան:




Քոչարյանի զոհերը

Սերն ու համբույրները անքակտելիորեն են կապված: Չէ՞ որ առանց սիրո համբույր չի լինի: Միմյանց համբուրող մարդիկ անպայման պետք է միմյանց հանդեպ որոշակի համակրանք տածեն: Միայն այդպիսի համբույրները կարող են հաճույք ու դրական էմոցիաներ բերել: Սիրահարների համար առաջին համբույրը կախարդական պահ է, որը երբեք չի մոռացվում: Բացի այդ` այդ իրադարձությունը համարվում է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:




Համբույրի ժամանակ իսկական քիմիական ռեակցիա է տեղի ունենում. մարդիկ փոխանակվում են ճարպերով, սպիտակուցներով և աղերով: Բացի այդ` համբույրի միջոցով փոխանցվում է մանրէների հսկայական քանակ: Բայց դրանց 95%-ը ոչ մի վնաս չի հասցնում մեր օրգանիզմին:

Այդքան տարբեր, բայց այդքան հաճելի: Ինչպիսի՞ն են լինում համբույրները: Այս հարցին պատասխանել են գիտնականները, ովքեր դասակարգել են համբույրները: Եվ այսպես, համբույրները լինում են եղբայրական, բարեկամական, ընկերական, հաշտվողական, ողջունող և հրաժեշտ տվող, սիրային, էրոտիկ կամ կրքոտ, դիվանագիտական:


Արդյո՞ք գոյություն ունի համբույրի հոգեբանություն: Ամեն մեկի համար այն յուրովի է: Ինչ-որ մեկը համբուրում է մտերիմներին սովորությունից ելնելով: Իսկ ինչ-որ մեկի համար այն կրքոտ գիշերվա անհավանական սկիզբ է: Ի դեպ էրոտիկ համբույրները համարվում են ինտիմ հարաբերությունների համար նախնական շոյանքներ:


Կրքոտ համբույրների համաշխարհային ռեկորդ է սահմանել Չիկագոյից մի զույգ. նրանց շոյանքները շարունակվել են 17 օր, 10 ժամ, 30 ժամ:

Ամենավառ համբույրը ֆրանսիականն է, որին մասնակցում են ոչ միայն շրթունքները, այլև լեզուն: Ինչպիսին էլ լինի համբույրը, երբեք մի տվեք այն առանց սիրո: Միայն սիրած մարդու համբույրը կարող է դրական էմոցիաներ պարգևել:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->