>

Այսօր՝ օգոստոսի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 77 տանը կնոջ դի կա։


Shamshyan.com-ի փոխանցմամբ,դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված տանը, որը 3 հարկանի է, առաջին հարկում հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածների հետքերով կնոջ դի։ Հանցագործությունը բացահայտելու համար քննչական բաժնի պետ Ս. Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։







Քոչարյանի զոհերը

Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարվում, տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագետները։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Մարինե Դանիելյանն էր և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։


Արդեն իսկ ոստիկաններն ու քննիչները իրենց տեսադաշտում ունեն կասկածյալ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով՝ չի հրապարակվում։

Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։


Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնեց, որ մարմնի վրա կան բազմաթիվ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացված վերքեր, ինչպես նաև կտրած վերքեր։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->