>

Այս պատմությունը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում, Նյուքասլում, քույր ու եղբոր հետ։

2009-ին նրանց էքսցենտրիկ ու անհավանական խելացի քեռին վախճանվեց՝ ժառանգություն թողնելով հին փոշոտ ավտոտնակը։ Երբ երիտասարդները ավտոտնակ մտան, աչքներին չհավատացին․․․




Քոչարյանի զոհերը

Հարոլդ Քարը վախճանվեց 89  տարեկանում՝ հարազատներին ժառանգություն թողնելով անշարժ գույքը, այդ թվում և ավտոտնակը։ Էքսցենտրիկ այդ մարդը կյանքի վերջին տարիներին ճգնավոր էր դարձել։ Ընտանիքը գիտեր, որ նա մեքենաներ ուներ, բայց պատկերացում անգամ չունեին՝ ինչ մեքենաներ է նա հավաքել տարիների ընթացքում։




Հարոլդի զարմիկը պատմում է, որ նրա մասին առասպելներ էին շրջում, թե Բուգատի ունի, բայց ոչ ոք հաստատ համոզված չէր։ Ու ոչ էլ պատկերացնում էին՝ ինչ արժե, եթե իրոք կա։ Երբ քույր ու եղբայր փորձում էին կարգի բերել ավտոտնակը, զարմանքով պարզեցին, որ ասեկոսեները ճիշտ էին։ Դեռ մի բան էլ ավելի։


Նրանց քեռին, որ մարդկանց հայտնի էր ծայրահեղ ծածկամտությամբ, իրոք Բուգատի ուներ։ Բայց դա պարզապես սպորտային մեքենա չէր։ Ավտոմոբիլային արտադրության պատմական հավաքածուի իսկական ադամանդ էր․ Բուգատի Type 57S Atalante։ Մոտավոր գի՞նը։ 6 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Կամ ութ ու կես միլիոն դոլար։


Բուգատիի բոլոր մեքենաները լյուքս դասի են համարվում, բայց հատկապես այս մեքենան ու հավաքակազմը համարյա միակն է իր տեսակի մեջ։ Իտալական ֆիրման ընդամենը 43 նման մեքենա է արտադրել։ Սա թողարկվել է 1937-ի մայիսի 5-ին։ Այս նմուշօրինակի մասին քիչ բան է հայտնի․ չէ՞ որ նոր մեքենան գնում էր բրիտանական ազնվականության ներկայացուցիչը։ Ատալանտեի առաջին սեփականատերը Ֆրանսիս Քուրզոնն էր՝ կոմս Հոու Հինգերորդը, որը Խորհրդարանի անդամ էր և արագ ավտոարշավների սիրահար։ Անցած դարի 30-ականներին կոմսը մեքենաների մեծ հավաքածու ուներ։ Ատալանտեն չէր վնասվել մրցավազքից ու ժամանակից, բայց նման տարիքի մեքենայի համար շատ փոքր վազընթաց ուներ։

Մեքենան մի քանի անգամ վաճառվել է Քուրզոնից հետո, մինչև որ 1955-ին այն գնեց Հարոլդ Քարը։ Մեքենան պարզապես անհետացավ նրա ավտոտնակի խորքերում 1960-ին, երբ լրացավ արտոնագրի ժամկետը։ Հաջորդ 50 տարում ոչ ոք տեղյակ չէր այդ մեքենայի մասին, իսկ քեռին ավելի ինքնափոփ ու էքսցենտրիկ էր դարձել։ Երբ 2009-ին մեքենան գտան ավտոտնակում, կողքը կանգնած էր նաև դասական Ասթոն Մարթին։ Շուրջբոլորը տոննաներով նամակներ էին թափված, որոնց հեղինակներն առասպելական գներ են առաջարկել Բուգատիի համար։

Մի քանի տարուց մեքենան աճուրդի հանվեց և վաճառվեց մի քանի միլիոն դոլարով, ինչպես նման մնացած մեքենաները։ Օրինակ ինչպես այս Բուգատի 57-ը՝ հանրահայտ դիզայներ Ռալֆ Լորենի մեքենան։ Հարոլդ Քարի մեքենան վաճառվեց 4 միլիոն դոլարով։ Փողը հարազատները կիսեցին։ Նրանցից ոչ մեկը չէր էլ կասկածում, որ մի օր միլիոնատեր է դառնալու՝ փոշոտ ավտոտնակ մտնելով։ Այսպես էլ է լինում։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->