>

Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, թե ինչպես են Թուրքիայից ժամանած զինվnրական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեuիան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի հրապարակած տեսանյութում ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ դասընթացներ անցկացնելու նպատակով իրենց հետ եկել էին երեք հոգի և ասել էին, որ Թուրքիայից են:







Քոչարյանի զոհերը

«Դա ակնհայտ էր նրանց խոսելու ձևից և զինվnրական հագուստից: Դասընթացները հիմնականում անց էին կացվում նրանց պատրաստած ծրագրով: Դրանք տևեցին 10-15 օր: Նրանք հիմա էլ գտնվում են մեր հրամանատարական կետերում, և առանց նրանց հրահանգների մեր հրամանատարները ինքնուրույն որոշումներ չեն կայացնում»,- ասել է ադրբեջանցի ռազմագերին:


Էմին Բաշխալին Զահիր Օղլուն նշել է նաև, որ իր առողջական վիճակը նորմալ է, բժիշկները վերքը մշակում են և նոր վիրակապ են դնում:


Ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվnրական մասնագետների մասին:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->