>

Եթե չեք ցանկանում կործանել ձեր հարաբերությունները, ոչ մի դեպքում չանեք այն, ինչի մասին հիմա կխոսենք: Որքան էլ մեծ լինի դրանք անելու գայթակղությունը:

1. Քննադատել սիրելիի ընտանիքը: Որքան էլ խենթ լինեն նրա հարազատները, ոչ մի վատ բան մի ասեք նրանց հասցեին: Շատ հնարավոր է, որ սիրելին ինքն էլ գիտի դրա մասին, բայց միշտ էլ տհաճ է դա լսել այլ մարդուց:




Քոչարյանի զոհերը

2. Մարդկանց առաջ հարաբերություններ պարզել: Դա առաջին հերթին հարգանքի իսպառ բացակայություն է, նաև նշան, որ բացասականն այնքան է կուտակվել ձեր մեջ, որ դուրս է հորդում առաջին իսկ հնարավորության դեպքում:




3. «Մոռացվել, անջատվել»: Դա կարող է լինել ցանկացած բան. ծխել, խմել, շատակերություն անել կամ հակառակը` սովամահ լինել: Ավելի լավ է հոգեբանի մոտ գնալ, կիսվել, խորհուրդ լսել, եթե սիրելիի հետ հարաբերությունները սրվել են:

4. Փորձել փոխել նրան: Դուք իհարկե մտածում եք, որ նրան ավելի լավն եք դարձնում, օգնում եք: Բայց մարդն իրեն լավ է զգում այնպիսին, ինչպիսին կա: Այնպես որ դուք միայն էներգիա ու ժամանակ կկորցնեք և կփչացնեք ձեր հարաբերությունները:


5. Լռել խնդիրների մասին: Ավելի լավ է խոսել, քննարկել առկա խնդիրները կամ լռել դրանց մասին և թողնել, որ իրավիճակը սրվի:


6. Հետևել: Եթե հպարտ եք, որ կոտրել եք նրա ֆեյսբուքի գաղտնաբառն ու կարդացել նրա խոսակցությունները, ապա շատ իզուր: Այն հարաբերությունները, որտեղ վստահություն չկա, լավ ավարտ չեն ունենում:

7. Ստել: Վստահությունը հարաբերությունների հիմքն է: Եթե այն չկա, ուրեմն հարաբերություն էլ չկա:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->