Դավիթ Տոնոյանի լռության մասին․ Պղտոր ջրում չփորձեք ձուկ որսալ, պետության անվտանգության հետ եք խաղում և պատասխանը դաժան է լինելու
Դավիթ Տոնոյանի լռության մասին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմական գործողությունների ընթացքում միայն 1 անգամ ու մի քանի րոպեով է երևացել հեռուստաէկրաններին:
Քոչարյանի զոհերը
Պաշտպանության նախարարի լռությունն անհանգստանալու առիթ է տվել շատերին, սակայն ինչպես Դավիթ Տոնոյանը, այնպես էլ Օնիկ Գասպարյանը չունեն PR-ի կարիք և ռազմական գործողությունների ընթացքում երկրի զինվորական ղեկավարությունը պետք է գործի, այլ ոչ թե խոսի:
Խոսելու համար կա քաղաքական ղեկավարություն և խոսելու առումով նրանք իրենց գործը կատարում են իդեալական:
Այն, ինչ անում է Դավիթ Տոնոյանը հիմա, դրա մասին հետո, անպայման, կխոսվի: Այո, նախարարը լուռ է և իր լռությամբ նա անում է ավելին, քան բոլոր խոսողներս միասին վերցրած:
Կանցնեն տարիներ և մենք կիմանանք բաներ, որոնց համար շնորհակալություն կհայտնենք Դավիթ Տոնոյանին և կհասկանանք, թե ինչու էր նա լուռ:
Պահը ցանկանում են օգտագործել շատ հայտնի շրջանակներ և արշավ սկսել Դավիթ Տոնոյանի դեմ:
Այդ արշավն արդեն սկսված է, դա նկատելի է համացանցում և նրանք նույնիսկ նոր նախարարի անուն են շրջանառության մեջ դնում պատերազմական իրավիճակում: Մի քիչ սպասեք, շատ չէ, մի քիչ, ոչինչ չի վրիպում տեսադաշտից և ամեն ինչ ֆիքսվում է:
Երբ դադարեն ռազմական գործողությունները, ես շատ մեծ հոդվածով մանրամասն անդրադառնալու եմ Դավիթ Տոնոյանին և շատ մանրաման խոսեմ նրա գաղափարների ու բանակի զարգացման տեսլականի մասին:
Պաշտպանության նախարարը ներկայացրել էր 5 տարվա տեսլական և տրամաբանական էր, որ թշնամին պետք է հիմա դուրս գար պատերազմի, քանզի եթե Տոնոյանը կյանքի կոչեր այդ տեսլականը, ապա երբեք չէր կարող սկսվել պատերազմ:
Պղտոր ջրում չփորձեք ձուկ որսալ, պետության անվտանգության հետ եք խաղում և պատասխանը դաժան է լինելու:
Վահե Աղաջանյան ֆեյսբուքյան էջից․
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն