>

Այն ժամանակներում, երբ Հռոմը կառավարում էին լեգենդար արքաները, ու մինչև Հիսուսի ծնունդը մնացել էր 700 տարի, առաջացավ Վեստայի (հռոմեական դիցաբանության մեջ քաղաքային համայնքի, կուրիայի, տան սրբազան կրակարանի և ընտանեկան կյանքի մաքրության աստվածուհի․ համապատասխանում է հին հունական Հեստիա դիցուհուն) պաշտամունքը։ Քրմերը Հին Հռոմի երկրորդ արքա Նումա Պոմպիոս արքային խոստացան, որ Վեստան հավերժ կպաշտպանի քաղաքը ցանկացած դժբախտությունից, եթե նա իր ձեռքով վառի կրակը, որը երբեք այլևս չի մարի։

Կրակի պաշտպանության համար ընտրվում էին լավագույն կույսերը, որոնք հետագայում քրմուհիներ դարձան։ Պատմությանը նրանք հայտնի են որպես վեստալուհիներ։

1.Կուսությունը՝ կրակի հավիտենականության գրավական, այդուհանդերձ․․․




Քոչարյանի զոհերը

Վեստալուհի կարող էին դառնալ միայն անարատ կույսերը։ Սակայն նրանք ստիպված չէին ծառայելու ամբողջ կյանքում, այլ ընդամենը՝ 30 տարի։ Ծառայությունն ավարտելուց հետո քրմուհիները իրավունք ունեին ապրելու լիարժեք սեռական կյանքով։ Համարվում էր, որ եթե վեստալուհին դրժի երդումն ու կուսությունը կորցնի, կրակը կթափվի քաղաքի վրա ու ամեն  ինչ մոխիր կդարձնի։




2. Կանանցից ամենաազդեցիկները

Հին Հռոմում կանայք իրավունք չունեին քվեարկելու կամ սեփականություն ունենալու։ Սկզբում աղջիկը պատկանում էր հորը, այնուհետև՝ ամուսնուն։ Սակայն վեստալուհիներն առանձնահատուկ էին համարվում, քանի որ պաշտպանում էին քաղաքը։ Դրա համար էլ նրանք տղամարդկանց հետ հավասար արտոնություններից էին օգտվում։

3. Վեստալուհին՝ ցանկալի հարսնացու


Այն ժամանակներում վեստալուհին ցանկալի հարսնացու էր բոլոր տղամարդկանց համար։ Չէ՞ որ այդ քրմուհիները լայն իրավունքներ ունեին, և նրանց բարձր կենսաթոշակ էր նշանակվում։

4. Հիմար Էլագաբալուսը


Հռոմի 25-րդ կայսրը՝ Մարկոս Աուրելիոս Անտոնինոս Օգոստոսը (Էլագաբալուս կամ Հելիոգաբալոսը), հայտնի էր իր գինարբուքներով ու զեխություններով, որ կազմակերպում էր ամբողջ երկրով մեկ։ Նա ուներ հինգ կին և երկու ամուսին։ Ու թեև գերադասում էր զվարճանալ իր սպասուհիների հետ, այդուհանդերձ որոշեց ամուսնանալ վեստալուհու հետ։ Բռնի ուժով տիրանալով նրանցից մեկին՝ նա հույս ուներ, որ դրանով  կշահի հռոմեացիների հարգանքը ու աստվածային սերունդ կպարգևի Հռոմին։ Արդյունքում կայսրին սպանեցին ու նետեցին  Տիբեր գետը։

5. Վեստալուհի լինելը պատիվ էր

Ցանկացած օրիորդի համար վեստալուհի դառնալը մեծագույն պատիվ էր։ Պատրիկների ընտանիքներն իրար հերթ չտալով սեփական աղջիկներին առաջարկում էին Վեստա աստվածուհու ծառայությանը։  Սկզբնական շրջանում վեստաուհիները միայն ազնվազարմ ընտանիքներից էին։ Սակայն ավելի ուշ կույսերի պակասից ստիպված եղան նաև չքավոր ընտանիքներից աղջիկներ ընտրել։

Նրանց 10  տարի շարունակ սովորեցնում էին։  Այնւոհետև վեստալուհիները 10-ամյա ծառայության էին անցնում։ Նրանք Հին Հռոմի մշակույթի և պատմության կարևորագույն մասն էին։ Վեստա աստվածուհու պաշտամունքը մարդկանց հավատ էր ներշնչում, որ իրենք աստվածների պաշտպանության տակ էին։

Ամեն ժողովուրդ էլ ինչ-որ ժամանակ ուներ իր աստվածություններն ու  հավատալիքները։ Չէ՞ որ բոլորը կարիք ունեին ինչ-որ բանի հավատալու։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->