>

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԿՆՈՋ ՍԵՆՍԻԱՑԻՈՆ ԵԼՈՒՅԹԸ

«Հե՛յ, ալիև լսում ե՞ս, ես ադրբեջանցի եմ, սակայն իմ թշնամին հայը չէ, իմ թշնամին դա դու ես և քո պիղծ ընտանիքը։ Շուտով երևի իմ այս խոսքերից հետո, ես այլևս չեմ լինի։ Կհայտնվեմ քո ահաբեկիչների ձեռքում, սակայն այժմ կարևոր է, որ ողջ աշխարհը իմանա։ Օրեր առաջ ես կորցրեցի իմ տղային։ Նրա մարմինը գտնվում է դեռ կռ վի դաշտում։

 




Քոչարյանի զոհերը

Այս իշխանությունները չեն գնում զիջումների, որով գոնե մարմինները կհանեն մարտի դաշտից և կփոխանցեն իրենց ընտանիքներին։Այ սրբապ իղծնե՛ր, ես այսպես չեմ խոսում պարզապես վշտից խե լագարված։ Ես այսպես խոսում եմ տարիների ընթացքում իմ մեջ հավաքված բարկության, ցասման արդյունքում։ Ո՞վ չգիտի, որ այս պատերազմը կառավարվում է մեր իբր թե բարեկամ թուրքերի կողմից։ Թուրքերը մեզ բարեկամ չեն, թուրքերն ցանկանում են


խլել մեր երկիրը, իսկ հիմար ալիևը և իր ընտանիքն յուրաքանչյուր ձևով դա իրականություն է ցանկանուն դարձնել։ Այս երկրին մի խելքը գլխին իսկապես հայրենասեր ղեկավար է անհրաժեշտ և պետք է մեր ադրբեջանցիները շուտափույթ ազատվեն այս իշխանությունից։ Մեր պատերազմը սահմանին չէ, այլ երկրի ներսում, այլ ալիևի դեմ՝ ալիևի ընտանիքի դեմ, և թուրքիայի ռեժիմի դեմ։




Հազարավոր, 100 հազարավոր ադրբեջանցիներ այսօր ցանկանում են խոսել, սակայն ոչ բոլորն ունեն այդ համարձակությունը, ինչը որ ես։ Այո, ես ունեմ դա։ Ես նույնիսկ պատրաստ եմ կանգնել քո դիմաց ու թքել քո կե ղտոտ երեսին։

Դու ինչպե՞ս ես կարողանում եթերում սուտ խոսել, ասելով թե մենք հաջողություններ ունենք։ Մենք յուրաքանչյուր օր իմանում ենք

հազարավոր զոհերի մասին, հազարավոր վիրավորների մասին, հազարավոր կп րուստների մասին՝ ինչի՞ դիմաց։ 1-2 գյուղի դիմա՞ց, որը դեռ օդում կախված է, իսկապես գրավել է ադրբեջանի կողմից թե՞ դա քո հերթական սուտն է։ Ոչնչի դիմաց է կռ վում այս ազգը՝ երեսուն տարի ալիևի ձեռքում կործանվում է։ Այս խոսքերից հետո խնդրում եմ համախմբվենք ամենքս։

Իմ նման հազարավոր ընտանիքներ են, որ կորցրեցին այս ընթացքում իրենց զավակներին և չտեսան անգամ նրանց մարմինները։ Միթե՞ կարելի է հավատալ ալիևի բառաչանքներին թե իբրև հաջողություններ ունենք։ Մեր հաջողություններն այլևս անդառնալիորեն ոչնչացան, մնացին գեթ ձախողություններն ու դժբախտությունները և այս ազգի սև օրերի հուշերը։


Տղես չէր ցանկանում գնալ և ծառայեր։ Նրա հետևից եկան և տարան։ Շատերին նույնիսկ քարշ տալով են տարել, շատերին ձեռբ ակալել, շատերին ծե ծելով հասցրել են սահմաններ և այնտեղ մենք չգիտենք հնարավոր է նաև շատերին սպանած լինեն հենց ալիևի կլանի անդամները, քանզի ոչ բոլորն են հավատում քեզ, քանզի ոչ բոլորն են ուզում կռ վել։

Մենք կարող ենք ապրել խաղաղության մեջ, մենք դա ենք ընտրել։ Այս ընթացքում զգում եմ, հասունանում է այն լայնամասշտաբ

բողոքի ալիքը, որը քշելու է քո հոր փոխանցած այս տեռորիստական իշխանությանը։ ալիև լսում ե՞ս, դու ազգի դավաճան ես, դու մարդասպան ես և դու իրավունք չունես պահանջներ դնել այս մեր առջև։


Մենք չենք հավատում քեզ և չենք հավատում քո որևիցե խոսքին։ Դու ոչ նչացված ես մեզ համար որպես նախագահ։ Բոլոր սպանությունները ոչ թե վերագրվելու են որպես մեղադրանք հայերի, այլև քո ընտանիքին։ Հրադադարի կանոնները միշտ էլ դու ես խախտել։

Միշտ էլ լսել ենք քո հրամանները, մեծ- մեծ խոսում եք, սակայն որևիցե էական բան չեք կարողանում անել՝ միայն ձախողումներ, միայն զոհեր ու վնասներ։ Այս ազգին դրել եք ստ րուկների տեղ և ստրկատիրական ռեժիմով շարունակում եք բռնաբարել քաղաքակրթության ողջ նորմերը։

Այս տեռորիստները, որը թուրքիայի հետ միասին բերեցիր ու լցրեցիր մեր երկրում, սրանք հենց քեզ են վնասելու ալիև, լսում ե՞ս։ Սրանք քո տուն են մտնելու Ալիև և դու չես

կարողանալու այդ կանխել։ Դու այլևս ձախողված ես, դու այլևս հույս մի ունեցիր որևէ հաղթանակի։ Ադրբեջանում չեն ներկայացնում անգամ զոհերի տվյալները, սակայն ըստ ներքին խոսակցությունների, զոհերի թիվն անցնում է 7 հազարից — 7 հազարը՝ նախնական տվյալներով։

Պատկերացնում ե՞ք այսքան ընտանիքներ կործանվեցին, որոնց 80տոկոսը չէր ուզում մեկնել սահման, քանզի իմաստ չէին տեսնում։

Սա թուրքիայի կռիվն է, այլ ոչ թե ադրբեջանի»։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->