>

Կարճ սանրվածք, ստեղծագործական մոտեցում և հարդարանքի նվազագույն ջանքեր նախընտրողները կխանդավառվեն, երբ իմանան, որ 2017-ը կարճ սանրվածքների ժամանակաշրջան է։ Կարճ մազափնջերը հեշտ են չորանում, արագ հարդարվում․ չեն խանգարում սպորտով զբաղվելիս ու ակտիվ կենսակերպ վարելիս․ էլ ի՞նչ է պետք ժամանակակից կնոջը։

Հենց դրա համար էլ կարճ մազերը լայն ժողովրդականություն են վայելում։ Այսօր ձեզ կներկայացնենք մի քանի նորաձև կարճ սանրվածք։

Bob




Քոչարյանի զոհերը

Դասական բոբը կրկին նորաձև է և դիրքերը չի զիջում։ Կատարյալ է ուղիղ, ինչպես նաև՝ թեթևակի ալիքաձև մազերի համար։ Առանձնանում է հարդարման պարզությամբ, որի համար անհրաժեշտ են ֆեն և հատուկ մակերևույթով կլոր խոզանակ՝ բրաշինգ։




Բոբը հրաշալիորեն կընդգծի կարապի վիզը։ Բոբի երկարությունը կարող է տարբեր լինել․ կարճ կամ հակառակը՝ երկարավուն։ Սանրվածքի հրաշալի լրացում կլինի ճակատի թեք մազափունջը։

Carré-bob

Այս սանրվածքի ժամանակ մազերը ծոծրակի վրա շատ կարճ են, իսկ առջևից երկար մազափնջերը թեքությամբ բոլորում են դեմքը։ Կտրվածքը կարող է անհամաչափ լինել՝ ավելի հետաքրքիր ու խիզախ տեսք տալով վարսերի տիրուհուն:

Եթե ձեր մազերն ուղիղ են, նման ամենօրյա սանրվածքը կատարյալ կլինի ձեզ համար։ Իսկ գանգրացնող ունելին մի քանի րոպեում ձեր կերպարին տոնական տեսք կտա։ Ի դեպ, հենց այս սանրվածքը կօգնի, որ ձեր դեմքն ավելի նիհար երևա։


Carré

Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե կառեն մոդայից դուրս է եկել։ Այն դարձյալ հրատապ է՝ նորաձև տարրեր ձեռք բերելով։ Այս սեզոնում շատ լավ կնայվի անհամաչափ կառեն։ Նման սանրվածքը սազում է բառացիորեն բոլորին։

Աստիճանական սանրվածքներ


Այո, սրանք ևս առաջատար են կարճ մազերի շարքում, քանի որ ունիվերսալ են և թույլ են տալիս ցանկացած կերպար ստեղծել։ Հատուկ մանրազնին հարդարում չի պահանջվում։ Հենց անփութությունն է նման սանրվածքներին առանձնահատուկ շքեղություն հաղորդում։ Հրաշալի ընտրություն նրանց համար, ում մազերի ծավալը մեծ չէ, կամ դրանք շատ բարակ են։ Հարմար է նաև տարիքով կանանց, երբ պետք է ուշադրությունը շեղել առաջին կնճիռներից։

Pixie

Սա 60-ականների սանրվածք է, որ վերադարձել է ու իր հաստատուն տեղը գրավել նորաձև սանրվածքների շարքում։ Փիքսին շատ կոկիկ տեսք ունի, եթե չհաշվենք ճակատին թափվող խոպոպները։ Իսկ հարդարման ձևերը շատ են։ Կարելի է հարթ անել՝ վերածվելով նուրբ էակի, կարելի է խառնիխուռն սանրվածք անել, կարելի է նաև գանգրացնող ունելու միջոցով ռետրո-կերպար ստեղծել։

Գարսոն

Սա ավելի հանդուգն տարբերակ է։ Հակառակ բավականին կարճությանը, կարելի է սանրվածքի մի քանի տարբերակ անել։ Կարող եք նաև խոպոպներ անել՝ ռոմանտիկ կերպար ստեղծելով։ Սանրվածքը սազում է և՛ պարմանուհիներին, և՛ կանաց, որոնք պարզապես ուզում են ոճային ու նորաձև լինել՝ անկախ տարիքից։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->