>

Ադրբեջանի պաշտոնապես հաստատել է երկրի ազգային հերոս Շուքյուր Համիդովի՝ ռազմաճակատում ոչնչանալու լուրը








Քոչարյանի զոհերը

armenpress.am: Ադրբեջանի նախագահի կայքը պաշտոնապես հաստատել է երկրի ազգային հերոս, գնդապետ Շուքյուր Համիդովի ռազմաճակատում մահվան լուրը։

Ադրբեջանի նախագահի կայքում  հաղորդագրություն է տեղադրվել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Շուքյուր Համիդովի հորը և ցավակցություն հայտնել։


Շուքյուր Համիդովը ոչնչացվել է Կուբաթլուի շրջանում (Քաշաթաղ) մարտերի ընթացքում, ինչի մասին հոկտեմբերի 22-ին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:


Շուքյուր Համիդովը Ադրբեջանի ազգային հերոսի կոչում էր ստացել 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ գործողությունների համար։

Այն ժամանակ նա եղել է Ադրբեջանի ԶՈՒ 2-րդ կորպուսի 706-րդ բրիգադի հրամանատար։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->