>

Sputnik Արմենիա. Ադրբեջանցիների հրապարակած տեսագրությունը, որում Ազնիվ անունով կինն ադրբեջանցի զինծառայողներին ասում է` համեցեք ձեր տուն, մեծ աղմուկ բարձրացրեց և տևական ժամանակ քննարկման թեմա դարձավ սոցցանցերի հայկական տիրույթում։ Ակնհայտ էր, որ տեսանյութը բեմականացված է, և մարդկանց մոտ կասկած առաջացավ` կինը հա՞յ է, թե՞ ոչ։








Քոչարյանի զոհերը

Ավելի ուշ Ազնիվը հայտնվեց Բաքվում կազմակերպված ասուլիսին և պատմեց, որ գիտակցությունը կորցրել է այն խանութում, որտեղ աշխատել է, իսկ երբ գիտակցության է եկել, կողքին արդեն ադրբեջանցի զինվորներ են եղել։ Հայաստանում քչերը գիտեին, որ կինն իրականում հայուհի է, անունն էլ` Ազնիվ։


Իմացողների մեծ մասը Ազնիվի հարևաններն էին, որոնք նրա հետ նույն գյուղում (անունը գիտակցաբար չի նշվում – խմբ.) էին ապրում։ Տեսագրությունը տեսնելուց հետո հարևանները հասկացել են, որ դժբախտություն է պատահել։ «Երբ տեսա, հասկացա` մեր Ազնիվը գերի է ընկել։

Նույն օրը ինձ հետ կապ հաստատեցին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից», – ասում է գյուղապետը։ ՀՀ ԱԱԾ–ում Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան արդեն հաստատել են, որ ադրբեջանցիները գերի են վերցրել Հայաստանի քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանին։ Վերջերս նրան այցելել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/10/23/1146064/

© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից


от admin

-->