Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Քոչարյանի զոհերը
Արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայnղներից տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված nւժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում…
Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զին ծառայnղներին և դրա հաշվին հաջողությունների հասնել:
Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զnհերը, իսկ մյուս կողմից՝ դիոկների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպես հայկական զnհեր:
Ըստ ականատես զին ծառայnղներից մեկի՝ օրինակ, մոտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղությամբ այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է շուրջ 40 դի հայկական համազգեստով և հետ շպրտվել: Հաշվի առնելով տարբեր ուղղություններում ու ժամանակահատվածներում արձանագրված այդ գործելաոճը՝ չի բացառվում, որ նման զnհերի քանակը նշանակալիորեն մեծ կլինի:
Ավելին, հավանական է, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիերի հետևից դժվար թե եկողներ լինեն: Ամեն դեպքում, համոզված եմ, որ երբ դիերի փոխանակման ժամանակը գա, հնարավոր է լինելու պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ ապացուցել այդ դիերի ծագումնաբանությունը:
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն