>

Արդեն մի քանի օր է մամուլում և հանրության լայն շրջանակներում քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա։ Նախկին նախագահների հանդիպումից հետո, այս թեման հատկապես քննարկվող դարձավ։ Ըստ մամուլի հրապարակումների, այդ հանդիպման ընթացքում նախագահ Քոչարյանին առաջարկ է արվել գնալ Մոսկվա և ամրացնել Հայաստանի դիրքերը։


Քոչարյանն իրականում անելիք ունի Մոսկվայում։ Կանգնած լինելով Արցախի ազատագրական պայքարի և բանակցային գործընթացի ակունքներում, ինչպես նաև ամենաջերմ հարաբերություններն ունենալով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նա կարող է կարևորագույն դիվիդենտներ շահել Հայաստանի համար։







Քոչարյանի զոհերը

Այս ֆոնին նկատելի է սորոսականների ակտիվացումը։ Նրանք իրենց ձեռքի տակ եղած լրատվամիջոցներով անընդհատ թիրախավորում են երկրորդ նախագահին փորձում խափանել նրա հնարավոր այցը։ Սորոսականները առաջին հերթին փորձում են ազդել Հայաստանի գործող իշխանությունների վրա, որպեսզի նրանք նախկին նախագահների հետ չհամագործակցեն և Քոչարյանին չլիազորեն մեկնել Մոսկվա և ամրացնել Հայաստանի դիրքերը։

Ակնհայտ է, որ Հայաստանի՝ ՌԴ-ից հավելյալ երաշխիքներ և աջակցություն չստանալը ձեռնտու է թուրք-ադրբեջանական տանդեմին։  Եվ եթե հաշվի առնենք վարչապետ Փաշինյանի այն պնդումը, որ թուրք-ադրբեջանական տանդեմի գործողույթուններն Արցախում ուղղված են նաև Ռուսաստանի Դաշնության դեմ և եթե նկատի առնենք Թուրքիայի առաջարկը՝ Արցախի հարցը լուծել սիրական սցենարով, պարզ  է դառնում սորոսակնների ակտիվությունը։


Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ջորջ Սորոսը հոդված էր հրապարեկել, որով Արևմուտքին կոչ էր արել աջակցել Թուրքիային Ռուսաստանի դեմ պայքարում։ Արցախի հարցում արևմտյան երկրների լռությունը ևս հուշում է, որ նրանք արձագանքել են Սորոսի առաջարկին և աջակցում են Թուրքիային։


Այս ամենից ելնելով՝ Հայաստանի գործող իշխանությունները պետք է առավել  շահագրգիռ լինեն, որպեսզի նախագահ Քոչարյանը գնա Մոսկվա և ամրացնի մեր երկրի դիրքերը։ Սա է պահանջում հայրենիքի փորկության գործը, որին լծված են բոլորը, բացի հայտնի խմբակներից, որոնց հայրենիքը կոնկրետ գույն և թիվ ունի։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->