>

Օգոստոսի 23-ին՝ ժամը 19:00-ին, լույս աշխարհ է եկել դերասան Սոս Ջանիբեկյանի և ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանի առաջնեկը: 3 կգ 500 գ քաշով ու 52 սմ հասակով նորածնին ծնողները կոչել են ի պատիվ հորական տատիկի՝ դրամատուրգ Անահիտ Աղասարյանի:




Քոչարյանի զոհերը

«Այդ օրը բոլոր յոգերի, բոլոր մեդիտացիա անող մարդկանց մոտ շատ ուժեղ կենտրոնացման օր էր: Մոլորակը գտնվում էր հզոր էներգետիկ դիրքում: Այնպես որ, աղջիկս շատ լուրջ օր է ծնվել:




Ինչ վերաբերում է անվանը, երբ մորս ասացի՝ մամ ջան, ես ուզում եմ իմ աղջկա անունը քո պատվին դնել, նա պատասխանեց՝ 25 տարուց ավելի իմ գրական անունը եղել է Անաիս, այդ անունը դիր, այսպիսով կկրի ոչ միայն իմ անունը, այլ նաև միջազգային անուն կլինի: Ի դեպ, Անահիտ աստվածուհուն ֆրանսերենով Անաիս են ասում», — Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Սոս Ջանիբեկյանը:


Դստեր մասին խոսելիս նորաթուխ հայրիկը խանդավառվում է: Նկատում է՝ հրաշք է Անաիսը, նրա կողքին կյանքը ուրախ ու երջանիկ է:

Դերասանի փոխանցմամբ՝ և՛ փոքրիկը, և՛ մայրիկն իրենց շատ լավ են զգում: Երկուսն էլ արդեն տանն են՝ ծաղիկներով ու փուչիկներով զարդարված իրենց համար հատուկ պատրաստված սենյակում:


Aysor.am-ը դստեր ծննդյան կապակցությամբ շնորհավորում է Սոս Ջանիբեկյանին ու Մադոննա Հարությունյանին, փոքրիկ Անաիսին էլ մաղթում ենք անհոգ և ուրախ մանկություն:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->