>

«Մահմեդականների դեմ ճակատ բացելով»՝ Եվրոպան սկսել է նախապատրաստվել սեփական վախճանին»: Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է Կայսերի քաղաքում ելույթի ժամանակ:




Քոչարյանի զոհերը

Հեռարձակումն իրականացվել է պետության ղեկավարի Twitter-ի էջում: Հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:




Այս հայտարարությունն  Էրդողանն արել է ՝ մեկնաբանելով գերմանական ոստիկանության գործողությունը Բեռլինի Մեվլյանա մզկիթում, որը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը` մահմեդական աղոթքի ժամանակ:


Ըստ Sabah թերթի՝ ոստիկանության շուրջ 150 աշխատակիցներ կոշիկներով քայլել են աղոթքի համար նախատեսված գորգերի վրա:

Ըստ Թուրքիայի առաջնորդի՝ Եվրոպայի քաղաքացիների նման «հարձակումները մահմեդականների իրավունքներին»՝ վկայում են այն մասին, որ «եվրոպական ֆաշիզմը թևակոխել է նոր փուլ»:


«Եթե նրանք (Եվրոպայի երկրները. – խմբ. ) հնարավորինս արագ չազատվեն դրանից, ապա այդպիսի հիվանդությունը կքանդի Եվրոպան ներսից»,- ասել է Էրդողանը:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->