>

Հաճախ, երբ զույգերը բաժանվում են, բաժանման նախաձեռնողն առաջարկում է «ընկերներ մնալ»: Դա հիմնականում արվում է, որպեսզի մյուս կողմն ավելի հեշտ տանի բաժանումը: Բայց հոգեբանները հավաստիացնում են, որ դա այդքան էլ լավ գաղափար չէ: Եվ ահա թե ինչու:

-Մարդուն ժամանակ է պետք, որպեսզի հաղթահարի ցավն ու մոռանա բաժանման հետ կապված բոլոր բացասական էմոցիաները: Միայն դատարկելով հոգին՝ նա կարող է առաջ շարժվել: Իսկ դրա համար հին սերն ընդհանրապես չպետք է լինի հորիզոնում: Հատկապես նոր ընկերոջ կարգավիճակով:




Քոչարյանի զոհերը

-Շարունակելով շփվել` դուք կարծես թե ձեր հարաբերություններին շարունակվելու շանս եք տալիս: Եվ բանն այստեղ ոչ միայն զգացմունքների, այլև սովորության մասին է: Ուղեղով կարող եք հասկանալ, որ այլևս զույգ չեք, բայց ահա օրգանիզմը դրա դեմ պայքարում է:




-Նախորդ կետից հասկանում ենք հետևյալը. դուք երկուսդ էլ չեք կարող առաջ շարժվել: Ինչու՞: Քանի որ կա նախկինը, ում հանդեպ անհասկանալի է, թե ինչ ես զգում, և ով, հավանաբար, դեռ սիրահարված է քեզ, կամ հակառակը: Դուք միասին ձեզ հարմար չեք զգում, ընդհանուր ընկերները նույնպես:


-Ընդհանրապես պետք է որոշ ժամանակ դադարել հանդիպել: Շանս տվեք ձեր հոգուն հանգստանալ, իսկ վերքերին` լավանալ: Ինչպես ռուսական ասացվածքն է ասում` «С глаз долой, из сердца вон»: Որքան քիչ հանդիպեք, այնքան ավելի հեշտ կմոռանաք իրար:

-Ընկերներ մնալը բաժանումն ավելի քիչ ցավոտ չի դարձնի: Եվ ընդհակառակը: Պատկերացրեք մի պահ` հանդիպել մարդուն, բայց հնարավորություն չունենալ գրկել, համբուրել… Ավելի սարսափելի կլինի, եթե նախկինը նոր մարդու հետ սկսի հանդիպել, իսկ դուք մնաք որպես ընկեր: Սադո-մազոխիզմի պես բան է:


Մի խոսքով, բաժանվելիս բաժանվեք վերջնականապես: Իսկ եթե շատ եք ուզում ընկերներ մնալ, գոնե ձեզ ժամանակ տվեք, որպեսզի կրքերը հանդարտվեն:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->