>

Ես չեմ մտահոգվում նրա համար, որ նրանք գողացել են իմ գաղափարները, ես մտահոգվում եմ միայն նրա համար, որ նրանք իրենց սեփական գաղափարները չունեն:


Ոչինչ չի կարող համեմատվել այն զգացողության հետ, որ ապրում է գյուտարարը` տեսնելով, թե ինչպես է իր ստեղծագործությունը հաջողություն ունենում: Նման էմոցիաները ստիպում են մարդուն մոռանալ սննդի, քնի, ընկերների, սիրո և ամեն ինչի մասին:







Քոչարյանի զոհերը

Անցյալի բոլոր հզոր բաները ծանակվում էին, քննադատվում ու ճնշվում, սակայն արդյունքում նրանք էլ ավելի հզոր ու հաղթական էին դառնում:


Ես մանկուց ստիպված էի ուշադրությունս կենտրոնացնել ինձ վրա: Ես շատ էի տանջվում դրա պատճառով, սակայն այժմ ես կարծում եմ, որ դրա շնորհիվ ես սովորել եմ գնահատել ինքնավերլուծության նշանակությունը՝ իբրև կենսապահպանման և նվաճումների հասնելու միջոց: Տպավորությունների անվերջ հոսքը, որ գիտելիքի բոլոր դարպասներով տեղում է մեր գիտակցության մեջ, ժամանակակից կյանքը վտանգավոր է դարձնում: Շատերն այնքան տարված են արտաքին աշխարհի անցուդարձով, որ լրիվ մոռանում են, թե ինչ է կատարվում իրենց ներաշխարհում: Սա պատճառ է դառնում միլիոնավոր մարդկանց վաղաժամ մահվան համար:

Ամեն մարդ պետք է իր մարմինն անգին նվեր համարի նրա կողմից, ում ինքն ամենից շատ է սիրում: Ամեն ոք պետք է իր մարմինը համարի անասելի գեղեցկությամբ աչքի ընկնող արվեստի հրաշալի ստեղծագործություն և առեղծված, որը վեր է մարդկային գիտակցությունից և որն այնքան փխրուն է, որ կարող է վնասվել մի բառից, շնչից, հայացքից կամ մտքից:


Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->