ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում «շատ լավ առաջընթաց» է գրանցվել:
Քոչարյանի զոհերը
Թրամփն այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում` գրում է Ria-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
«Մենք խոսում ենք այդ մասին, խոսում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։
Այնտեղ շատ լավ , նպատակասլաց մարդիկ են ապրում։ Հայաստանը վաղեմի ընկեր է, այստեղ շատ հայեր են ապրում, մենք կօգնենք հայերին: Տեսնենք, թե ինչ կլինի», — ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցություններին, սակայն, չի հստակեցրել` արդյո՞ք խոսել է երկու երկրների ղեկավարների հետ։
Հիշեցնենք, այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում են, որտեղ առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն