loading...

Կարեն Կարապետյանը հրաժեշտ է տվել կառավարությանը.Լավ տրամադրություն եմ ցանկանում և…լավ աշխատանք

Կառավարության գործող կազմով վերջին նիստն է այսօր կայացել, որի ավարտին Կարեն Կարապետյանը բոլորին շնորհակալություն է հայտնել, լավ տրամադրություն և լավ աշխատանք է մաղթել:

loading...


«Այսօր այս կազմով մեր  կառավարության վերջին նիստն է,և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Շատ հետաքրքիր ժամանակահատված է եղել: Կառաջարկեմ, որ հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում, և իմ վերջին հանձնարարականն ու խնդրանքը բոլոր գործընկերներին`բարեխղճորեն կատարում ենք մեր պարտականությունները`մինչև կառավարության նոր կազմը ձևավորվի:

Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի`անկախ էմոցիայից, անկախ արդար, թե անարդար վերջերս հնչած քննադատությունից: Այսօրվա մեր կառավարության նիստի օրակարգում մենք ընդգրկել ենք ընթացիկ հարցեր, չենք ընդգրկել մեր աշխատակազմում գտնվող ֆունդամենտալ հարցեր, թե առողջապահության, թե սոցիալ-տնտեսական, եկամտահարկի իջեցման, առողջապահության ապահովագրության, որպեսզի հնարավորություն տանք հաջորդ կառավարությանը ինքը որոշի` դա անել, թե ոչ»:

 Աղբյուր՝ Asekose.am

loading...

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...