>

Հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերի վերսկսման, դրանց ձևաչափի վերաբերյալ հստակ տեղեկատվություն առայժմ չկա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Օֆելյա Կամավոսյանը:








Քոչարյանի զոհերը

«Մարդիկ, ճիշտ է, սպասում են, բայց այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Ամեն ինչ պարզ կլինի առաջիկա օրերին:


Կախված կորոնավիրուսային իրավիճակից՝ Առողջապահության նախարարության հետ այս պահին լուծումներ են քննարկվում: Սերտ աշխատում ենք:

Երբ վերջնական տեղեկատվություն լինի, նախապես կհայտարարենք», — ասաց մեր զրուցակիցը:


Հիշեցնենք, որ հանրապետությունում կորոնավիրուսային վիճակի սրմանը զուգահեռ՝ որոշում էր կայացվել երկշաբաթյա աշնանային արձակուրդները նախատեսվածից շուտ տրամադրել՝ հնարավորինս խուսափելու զանգվածային տեղաշարժերից և շփումներից:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->