>

1.Պատասխան բարի գործին կամ Բենջամին Ֆրանկլինի էֆեկտը: Մի անգամ Բենժամին Ֆևրանկլինը ցանկանում էր լավ հարաբերություններ հաստատել մի մարդու հետ, ով իրեն այնքան էլ լավ չէր վերաբերվում: Այդ մարդը շատ թանկարժեք և հազվադեպ մի գիրք էր փնտրում, որը կար Ֆրանկլինի գրադարանում: Իմանալով այդ մասին` Ֆրանկլինն իր գիրքը փոխառում է այդ մարդուն: Արդյունքում` նրանք դառնում են լավագույն ընկերներ:

Ֆրանկլինը միշտ ասում էր. «Նա, ում լավություն եք արել, կփոխհատուցի ձեզ էլ ավելի մեծ լավությամբ»:




Քոչարյանի զոհերը

2.Խնդրեք ավելին, քան ցանկանում եք ստանալ:  Այս հնարքը գրեթե միշտ աշխատում է. սկզբում դուք, բնականաբար, մերժում կստանաք, սակայն եթե մարդն իսկապես հետաքրքրված է ձեր մեջ, որոշ ժամանակ անց նա կառաջարկի ձեզ ձեր ուզածից մի փոքր քիչ, բայց դա կլինի ավելին, քան դուք ի սկզբանե ցանկացել եք:




3.Դուք կարող եք պարտադրել մարդուն ձեզ օգնելու ցանկությունը: Դա արվում է հետևյալ կերպ. խնդրում եք մարդուն անել մի բան, որը հաստատ գիտեք, որ նա չի կարող անել: Մարդը ստիպված կմերժի ձեզ, սակայն ներքուստ իրեն պարտավորված կզգա մեկ այլ բան անել ձեզ համար և արդեն ինքնուրույն կսկսի առաջարկել ձեզ իր օգնությունը:

4.Մարդու անունը կախարդական ազդեցություն ունի:  Զրույցի ընթացքում մարդու անունը դրական համատեքստում հաճախակի կիրառելու դեպքում  նրան դրականորեն տրամադրում եք դեպի ձեզ:

5.Շողոքորթությունն ամենուր. շողոքորթությունը դրական արդյունքներ է բերում, եթե բնական է հնչում, այլապես այն կարող է ավելի շատ վնասել:


6.Հայելի. մարդուն դուր գալու լավագույն միջոցներից է նրան կրկնօրինակելը: Կողքից նման մարդիկ քամելեոնի տպավորություն են  թողնում, սակայն այդ հատկությունը պետք է գոնե մի քիչ զարգացած լինի, այն կօգնի ձեզ գրավել պետքական մարդկանց:

7..Մարդուց ինչ որ բան խնդրեք, երբ նա հոգնած է. հոգնած վիճակում մարդիկ ավելի հակված են կատարել այլոց խնդրանքը: Պատճառն այն է, որ ֆիզիկական հոգնածությունը նաև մտավոր հոգնածություն է առաջացնում, և մարդը պարզապես հակադրվելու ցանկություն չի ունենում:


8.Սկսեք խնդրել փոքր բաներից, այդպես դուք կկարողանաք վստահություն ձեռքբերել: Կատարելով ձեր փոքրիկ խնդրանքները` մարդիկ հոգեբանորեն հասունանում են ավելի մասշտաբային խնդրանք կատարելուն:

9.Մի´ ուղղեք մարդկանց, երբ նրանք սխալ են: Մարդու սխալը միանգամից ճակատին ասելով երբեք չեք կարողանա ստիպել նրան փոխել իր կարծիքը: Եթե ցանկանում եք, որ մարդն ընդունի իր սխալը պետք է այն շատ կոռեկտ և զգուշորեն մատնացույց անեք:

10.Մեջբերեք այն մարդկանց արտահայտություններն ու բառերը, ումից ակկնկալիքներ ունեք: Այս հնարքը նման է քամելեոնի հնարքին:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->