>

Իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն իր սոցհարթակում զավալի ու հոզիչ հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ եղբայրը զոհվել է արցախյան մարտերում:

Անձնական ցավալի կորստով հանդերձ՝ Վ. Հակոբյանը կոչով դիմում է հանրությանը՝ նշելով, որ պահը հիրավի պատմական է, քանի որ կերտվում է ապագան:




Քոչարյանի զոհերը




Վ. Հակոբյանն իր հպարտությունն է հայտնել եղբոր՝ Թաթուլ Հակոբյանի անցած ճանապարհով:

Թ. Հակոբյանը եղել է նաև ապրիլյան քառօրյայի մասնակից, ինչպես նաև ժամանակին ընդգրկվել է Սիրիա ուղարկված խաղաղապահների կազմում՝ պարգևատրվելով Հայաստանի և Ռուսաստանի գերատեսչական մարտական մեդալներով:


Վ. Հակոբյանն իր հրապարակման մեջ իրավացիորեն նշում է, որ հենց Թաթուլի և նրա նման տղաների միջոցով է կերտվում մեր նորօրյա պատմությունն ու ապագան:


Եվ հանուն անմահացած մեր բոլոր հերոսների՝ մենք պարտավոր ենք էլ ավելի ամուր պահելու մեր հողը:

Վ. Հակոբյանն իր հրապարակումն ավարտել է հայ զինվորներին, սահմանի պահապաններին, հայոց բանակին ուղղված փառաբանական խոսքերով՝ նշելով, որ նրանք բարձր են պահում բոլորիս պատիվը՝ պաշտպանելով մեր ապրելու իրավունքը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->