>

Այսօր շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը կդառնար 47 տարեկան: Մարկ Սաղաթելյանը ՈԻՀԱ-ի անդամ էր, հեռուստահաղորդավար, պրոֆեսիոնալ շոումեն, զանգվածային միջոցառումներ վարող, դերասան։


Ծնվել է 1971թ. սեպտեմբերի 1-ին։ 1988թ. ավարտել է Մռավյանի անվան N25 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան։ Ուսանողական տարիներին ընդգրկվել է Ուրախների և Հնարամիտների ակումբի հայտնի թիմերից մեկում’ ԵրՄի–ում (ՈՒՀԱ–ի կրկնակի չեմպիոն)։








Քոչարյանի զոհերը

Թիմի մյուս մասնակիցների հետ հիմնել է «Շարմ հոլդինգ» ընկերությունը։ Սաղաթելյանը նկարահանվել է ճանաչված և սիրված հայկական ֆիլմերում’ «Մեր բակը» (1996) և «Մեր բակը–2» (1998)։ Հայկական հեռուստատեսության եթերում վարել է հեղինակային հաղորդումներ և «Տաշիր» ազգային մրցանակաբաշխության մշտական հաղորդավարն էր։


Շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանն մահացել է 2013 թվականի հուլիսի 31-ին: Վերջինս հուլիսի 30-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, նաև գլխուղեղում արյան զեղում էր հայտնաբերվել:



 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->