>

Իլհամ Ալիեւը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել նոր հրադադարի ռեժիմը Ղարաբաղում:

«Մենք պատրաստ ենք այսօր համաձայնեցնել հրադադարը: Սակայն միեւնույն ժամանակ Հայաստանը, նրա վարչապետը պետք է հայտարարեն, որ կողմ են սկզբունքներին, որոնք մշակվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ», ասել է նա:

Նա ասել է, որ երկու օր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի դիվանագիտական լուծում, ավելացնելով, որ Հայաստանը ՄԱԿ-ի բանաձեւերի համաձայն պետք է պարտավորություն վերցնի հողերն ազատելու մասին։




Քոչարյանի զոհերը

Ալիեւը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը դեմ է երրորդ երկրների ներգրավմանը եւ հակամարտության ընդլայնմանը։




Ալիեւը երկու օրում երկրորդ անգամ է պատրաստակամություն հայտնում դադարեցնել կրակը, բայց պահելով ներկայիս շփման գիծը։ Լրագիրն անդրադարձել է այս հարցին, դա կապված է թե ռազմաճակատում ստեղծված իրադրությամբ, թե Արցախի անկախության ճանաչման խնդրի ակտուալացմամբ։ Երեկ նոր տարր ավելացավ իրավիճակին՝ Իրանը Խոդաֆերինի եւ Նախիջեւանի սահմանին կուտակել է ծանր տեխնիկա։

Հայկական կողմի խնդիրը մնում է նույնը՝ Ադրբեջանը խախտել է հնարավոր բոլոր նորմերը եւ ավելի վաղ հայտարարել, թե ոչ մի բազային սկզբունքներ չեն գործում, եւ ստատուս քվոն պետք է պահպանել։ Շատ կարեւոր է, թե ով ինչ դիրքերից է հանդես գալիս, եւ Հայաստանը պարտավոր է հստակ ու


աներկբա դնել իր պահմանները, մասնավորապես 1994-ի դիրքերին վերադարձը եւ Արցախի կարգավիճակը։ Իսկ հայ հանրությունը գոնե այս օրերին պետք է վերջ տա նվնվոցին ու միսկրծոցիին, նախկին-ներկա, արեւմտամետ-ռուսամետ անհեթեթ լեզվակռվին ու լծվի մեկ խնդրի՝ հայկական իրավունքների պաշտպանությանն ու ճանաչմանը։

In an interview with Fox News, Ilham Aliyev stated that Baku is ready to agree on a new ceasefire in Karabakh.

“We are ready to agree on a ceasefire today. “At the same time, Armenia and its prime minister must declare their support for the principles developed jointly with the United States, Russia and France,” he said.


He said that two days ago the Armenian Prime Minister stated that there is no diplomatic solution to the Nagorno Karabakh conflict, adding that according to UN resolutions, Armenia must make a commitment to liberate the lands.

Aliyev also stated that Azerbaijan is against the involvement of third countries and the expansion of the conflict.

For the second time in two days, Aliyev expressed readiness to cease fire, but maintaining the current line of contact. The newspaper touched upon this issue, it is connected both with the situation on the military front and with the actualization of the issue of recognition of Artsakh’s independence. Yesterday a new element was added to the situation: Iran has accumulated heavy equipment on the border of Khodaferin and Nakhichevan.

Сообщение Ալիեւը կրկին հրադադար է խնդրում․ ինչ է պատահել появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->