>

«Փաստ» թերթը գրում է.


«Վերջին օրերին ՀՀԿ–ի տարբեր մակարդակներում ակտիվ խոսվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է վարչապետ շանտաժի և սպառնալիքների միջոցով: Այսինքն, ՀՀԿ–ականներին այդ ճանապարհով են ստիպել քվեարկել Փաշինյանի թեկնածության օգտին:








Քոչարյանի զոհերը

Պարզվում է, դրանք հենց այնպես նետված ձևակերպումներ չեն և ամենևին էլ պատահական չեն նետվում շրջանառության մեջ:


«Փաստի» տեղեկություններով, ՀՀԿ–ում քննարկվում է իրադարձությունների զարգացման այսպիսի սցենար. մի քանի ամիս անց սոցիալական խնդիրների բեռի տակ Փաշինյանը կկորցնի փողոցի անվերապահ աջակցությունը, ինչից օգտվելով՝ ՀՀԿ խմբակցությունը կնախաձեռնի ստորագրահավաք, կմտնի Սահմանադրական դատարան և կպահանջի Փաշինյանի՝ իշխանության գալը որակել որպես սահմանադրական կարգի տապալում, քանի որ իրենք քվեարկել են ժողովրդական զանգվածների շանտաժի ու վրեժխնդրության սպառնալիքների տակ:

Թերևս այս է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս շարունակում է հանդես գալ ընդդիմադիր հռետորաբանությամբ՝ նման կերպ հույս ունենալով երկար ժամանակ պահել հասարակության վստահությունն իր նկատմամբ»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->