>

Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում Արցախը Հայաստան է և վերջ…»: (Սա, ի դեպ, նաև Հեյդար Ալիևն է ասում):




Քոչարյանի զոհերը

Բացատրեմ. դա նախ և առաջ նշանակում է, որ հարյուր տարի առաջ բռնակցմամբ Ադրբեջանի սահմանների մեջ ներառված, երեսուն տարի առաջ անկախություն հռչակած և այսօր Ադրբեջանի համար կռվախնձոր դարձած Արցախը ոչ մի ընդհանրություն չունի Ադրբեջանի հետ. ո՛չ ծագումնաբանական, ո՛չ պատմական, ո՛չ լեզվական, ո՛չ դավանանքի, ո՛չ մշակութային…, առհասարակ ընդհանրություն չունի:




Դա նշանակում է, որ Արցախը, դուր գա դա Ռոբերտ Քոչարյանին, Հեյդար Ալիևին, թե որևէ երրորդ անձի, թե ոչ՝ Հայաստան աշխարհից ոչնչով չի տարբերվում: Նշանակում է, որ Արցախը և Հայաստանն ունեն բոլոր ընդհանրությունները. Արցախում և Հայաստանում ապրում են քրիստոնյա հայեր, որոնք դարերի ընթացքում ապրել են նույն սովորույթներով, խոսել են նույն լեզվով, ստեղծել են միասնական մշակույթ, պաշտպանել են նույն արժեքները, կռվել են նույն թշնամիների դեմ…


Դա նշանակում է, որ Արցախի ապագան ևս նույնն է լինելու, ինչ Հայաստանինը…

Ահա այս ամենի պատճառով է, որ Արցախը Հայաստան է և վերջ:


Եթե այսքանից հետո էլ չես հասկանում, թե ինչ է նշանակում Արցախը Հայաստան է և վերջ, ապա, ըստ երևույթին, դու նույնպես Արցախը դիտում ես որպես կռվախնձոր, դու նույնպես ոչ մի ընդհանրություն չունես Արցախի ու Հայաստանի հետ»:

Сообщение «Դուր գա Քոչարյանին, Ալիևին, թե ոչ, Արցախը Հայաստան է և վերջ». Վասակ Դարբինյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->