>

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշներով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:


Փաստորեն՝ ՀՀ-ին Լոնդոնի արբիտրաժային դատարան բերելու՝ «Լիդիանի» ցանկությունը նոր իշխանությունները կանխում են հենց այսպես՝ քրեական գործ հարուցելով երկրում գործող՝ թերևս ամենախոշոր ներդրումային ընկերության նկատմամբ:








Քոչարյանի զոհերը

Սակայն ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այս քայլով «Լիդիանի» դատական օրակարգը ոչ թե կանխվում է, այլ լեգիտիմացվում, քանի որ ընկերությունն արդեն իսկ հնարավորություն ունի պնդելու, որ եթե առկա էր հանքի ապօրինի շահագործում, ապա դա պետք է կանխվեր շատ ավելի վաղ, կամ ընդհանրապես՝ ընկերությանը աշխատանքներ ծավալելու արտոնագիր չտրամադրվեր:

Մինչդեռ փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, և եթե նման հոդվածով քրեական գործ է հարուցվում, ակնհայտ է, որ այդ գործի ընթացքում պետք է բացահայտվեն նաև նրանք, ովքեր «Լիդիանին» տվել են Հայաստանում աշխատելու արտոնությունը:


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ նոր՝ ավելի լայնամասշտաբ բացահայտումներ են սպասվում, գուցե նա հենց սա նկատի ուներ: Ինչևէ, չմոռանանք նաև թե ով է «Լիդիանին» Հայաստան հրավիրել:



Մի կողմից նոր իշխանությունները ամեն ինչ անում են ներդրումային հոսքը Հայաստան աշխուժացնելու համար, մյուս կողմից՝ բավական մտահոգիչ մեսիջ են հղում պոտենցիալ ներդրողներին…

Աղբյուր՝ Lurer.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->