>

Ոտքերը շատ են տուժում ժամանակակից կյանքի  տեմպից։ Հետն էլ օրը 10 ժամ անհարմար կոշիկի մեջ են լինում, կամ, ավելի վատ․ շատ նեղ, կոշիկի, որն անխուսափելիորեն վնասում է առողջությանը։

Արժե խնամել ոտքերը։ Բայց մի շտապեք պեդիկյուրի գնալ։ Կարքղ եք ինքնուրույն էլ գլուխ հանել։ Մենք հավաքել ենք ամենաօգտակար խորհուրդները, որոնք ձեզ հաստատ պետք կգան տան պայմաններում ոտքի խնամքն իրականացնելու համար։

1. Ոտքերը չոր պահեք




Քոչարյանի զոհերը

Ամենակարևորը, որ պետք է իմանաք՝ ոտնաթաթը միշտ պետք է չոր լինի։ Չէ՞ որ խոնավությունը սնկերի աղբյուր է։


Ահա ոսկի կանոնները





  • Ընտրեք բնական նյութից կոշիկ, որը մաշկին թույլ կտա շնչել
  • Նույն կոշիկը մի քանի օր շարունակ մի հագեք
  • Լոգանք ընդունելուց հետո լավ չորացրեք ոտքերը։

2. Մի ծուլացեք խնամեք ոտքի մաշկը

Ամբողջ ոտնաթաթին կրեմ քսեք, մատների արանքը չմոռանաք։ Այլապես սնկեր կառաջանան։ Լավ արդյունքի համար պեդիկյուրի գուլպա հագեք։ Դրանով հաճելի է քնելը, իսկ առավոտյան ձեր ոտնաթաքը նորածնի ոտնաթաթըի պես նուրբ կլինի

3. Զգույշ եղեք մկրատով եղոնգը կտրելիս

Եղունգի ծայրերը կլոր մի կտրեք։ Ոչ էլ չափազանց  կարճ տրեք։ Կուտիկուլը նույնպես մի կտրեք։ Ավելի լավ է՝ փայտիկով հետ տանեք․ կտրածն ավելի արագ կաճի, քան տեղը կընկնի հետ տարածը։

4. Մերսեք ոտքերը


Մերսումը ծերացման դեմ ամենալավ միջոցն է։ Ոտնաթաթի մերսումը լավացնում է արյան շրջանառությունը և դրականորեն է ազդում ամբողջ օրգանիզմի վրա։ Կարող եք պրոֆեսիոնալ մերսիչի վրա փող ծախսել, կամ էլ փող տնտեսել թենիսի գնդակ գնելով․ գնդակը առաջ ու հետ գլորեք ոտնաթաթով մեկ՝ կրունկից մինչև ոտքի մատները։

5. Ներաճած եղունգն աչքաթող մի արեք

Ոտքերը տաք ջրի մեջ դրեք 10-15 րոպե՝ 1 լիտր ջրին 1 ճաշի գդալ սոդա հաշվարկով։ Այնուհետև ատամնաթելը մոտեցրեք ներաճած եղունգին։ Դանդաղ շարժեք այն։ Ցավոտ հատվածը պատեք հակաբորբոքային քսուքով, այնուհետև կպչուն վիրակապ դրեք։ Այս պարզ միջոցը կրկնեք ամեն օր։ Եթե դա չի օգնում կամ բորբոքում եք նկատել, դիմեք բժշկի։

6. Սովորեք չեչաքար օգտագործել



Չեչաքարին մի կպեք, քանի դեռ ոտքերը ջրի մեջ են։ Դա մեծ սխալ է։ Երբ ներբանները թաց են, դժվար է հայտնաբերել այն հատվածերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Ավելին, ջրի մեջ ճաքերն ընդարձակվում են և առավելագույնս ենթարկվում վարակի վտանգին։ Այնպես որ, չեչաքարն ու խարտոցն օգտագործեք միայն ոտքերը չորացնելուց հետո։

7. Ոտքերի լոգանք արեք

Շաբաթը մեկ ոտքերը տաք ջրում դրեք 15-20 րոպե։ Դրանք անթերի տեսք կունենան։ Ջուրը սարքեք վերևում նկարագրվածի պես։ Կարող եք ավելացնել նաև բուսաթուրմ, սիրելի յուղերից, կամ պարզապես աղ։ Լոգանքից հետո ոտքերը լավ չորացրեք  և հեռացրեք մեռած և չոր մաշկը։

8. Ոտքի յուղ և լաք

Չմոռանաք յուղի մասին․ այն ավելի լավ է ներծծվում, քան բալզամը։ Ավելին, վերջինիս պես կպչուն չէ։ Ուշադրություն դարձրեք էմուի յուղին, որը լավ խոնավացնող և հակաբորբոքային հատկություններ ունի։ Իսկ այժմ կարող եք սիրելի եղունգի լաքով պատել եղունգները։

ԲՈՆՈՒՍ ինչպես ազատվել ոտքերի տհաճ հոտից

Ամռանը ոտքերը քիմիական զենքի են վերածվում։ Իսկ ոմանց քրտնածությունը չի անցնում անգամ ձմռանը։ Հոտի կանխարգելման մի քանի փորձված միջոց․

1․ Թանկ սփրեյ ու փոշիներ մի գնեք։ Դրանց փոխարեն եգիպտացորենի օսլա օգտագործեք։ Օսլան լավ ներծծում է խոնավությունը։

2․ Ոտքերը տաք աղ լցրած ջրի մեջ դրեք ամեն օր՝ 2 շաբաթվա ընթացքում։

3․ Ոտքերը դրեք քացախաջրում․ քացախը չորացնում ու ոչնչացնում է վատ հոտ առաջացնող մանրէներին։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->