>

Հարգելի՛ հայրենակիցներ Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Ինչպես և նախորդ անգամները, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ

Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը վերահաստատում էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և Փարիզում հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարը կյանքի կոչելու և պահպանելու կողմերի հանձնառությունը, այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից:




Քոչարյանի զոհերը

Հատկապես օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ: Այս ամենը հաստատում է, որ Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը,




որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ: Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան


Dear Compatriots, Despite the efforts of the OSCE Minsk Group Co-Chair countries to establish a humanitarian ceasefire in the region, the military-political leadership of Azerbaijan continues to ignore and violate all the agreements reached for that purpose. As in previous times, the United States-mediated agreement reached with the OSCE Minsk Group Co-Chairs reaffirmed the commitment of the parties to uphold the humanitarian ceasefire agreed in Moscow on October 10 and in Paris on October 17 initiated b

y the Presidents of the French Republic. Today it was again grossly violated by official Baku. Especially in the second half of the day, Azerbaijan resumed offensive operations along the entire frontline with the use of missiles and artillery. All this confirms that the Azerbaijani authorities, with the unconditional patronage of the Turkish authorities, the support of mercenary terrorists who ha


ve no intention of resuming a peaceful dialogue, make it clear that they will continue their military efforts to finally oust Artsakh. Therefore, our national task is to fight for the safe and dignified existence of the Artsakh Armenians in their homeland. The security and rights of our people are not subject to compromise, our determination in this matter is above all circumstances and desires. Presid

Сообщение Արայիկ Հարությունյանը նորություն է հայտնում появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->