>

Ադրբեջանը բացահայտ հասկացնել է տալիս, որ շարունակելու են պատերազմը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ




Քոչարյանի զոհերը

Ադրբեջանի իշխանությունները որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ ադբեջանական կողմն ունի Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը։




Նա հայտնել է, թե հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել բոլոր պայմանավորվածությունները:


«Մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության:

Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից»,-նշել է Հարությունյանը։


Ադրբեջանական կողմը պատերազմի ընթացքում հումանիստական հրադադարի արդեն 3 պայմանավորվածություն է խախտել՝ պաշտոնական Մոսկվայի, Փարիզի ու Վաշինգտոնի միջնորդությունները։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->