>

Ժամանակակից կնոջ կյանքի ռիթմը, մայրության՝ պետական մակարդակով ապահովման անհամապատասխանությունը, կրծքով կերակրման անցանկալի հետևանքների մասին առասպելների շատանալը, ինչպես նաև ժամանակակից շուկայում մանկական կերի հսկայական  քանակությունը երիտասարդ մայրերին դրդում են առավել հաճախ հրաժարվել կրծքով կերակրումից։ Դա ճի՞շտ է արդյոք և ի՞նչ հետևանքներ է ունենում երեխայի համար։

Առավելություններ փոքրիկի համար

Կրծքի կաթը պարունակում է երեխայի համար անհրաժեշտ բոլոր սննդարար տարրերը և կենսաակտիվ նյութերը, ինչի շնորհիվ կրծքով կերակրման ժամանակ երեխաներն առավել քիչ են հակված․




Քոչարյանի զոհերը
  • Ճարպակալման,
  • առաջին տիպի շաքարային դիաբետի,
  • Կրոնի հիվանդության,
  • բրոնխիալ ասթմայի,
  • ցելիակիայի,
  • սիրտ-անոթային հիվանդությունների,
  • սուր-շնչառական վիրուսային հիվանդությունների,
  • աղիքային հիվանդությունների,
  • անսպասելի մանկական մահացության համատանիշի։

Մոր կաթով սնվող փոքրիկներն  ավելի լավ են տանում պատվաստումները։ Վաղածին երեխաների մոտ հազվադեպ է ծագում նեկրոտիկ էնտերոկոլիտ։ Հետաքրքիրն այն է, որ կաթի բաղադրությունը փոխվում է՝ պայմանավորված օրվա ժամերով և երեխայի տարիքով՝ հարմարվելով նրա պահաջներին ու ապահովելով տվյալ պահին նրա համար անհրաժեշտ սննդարար նյութերով։





Մոր առավելությունը

Երբ երեխան ծծում է մոր կուրծքը

ուժգնանում է արգանդի կրճատումը՝ այդպիսով խոչընդոտելով հետծննդյան արնահոսությունները,


կանխարգելում է մոր կաթնագեղձերում քաղցկեղի զարգացումը,

խոչընդոտում է երկրորդ տեսակի շաքարախտի զարգացումը՝ նվազեցնելով ինսուլինի հանդեպ պահանջը, եթե շաքարախտն արդեն իսկ առկա է,

դրանից բացի քաղցած մանկանը կուրծք առաջարկելուց հեշտ բան չկա, քանի որ կուրծքը միշտ ու ամենուր մոր հետ է, կաթն էլ՝   մշտապես հարմարավետ ջերմաստիճանի և անհրաժեշտ խտության։

Կրծքի կաթով կերակրելը հուսալի եղանակ է երեխայի կյանքի առաջին վեց ամիսներին բեղմնականխման համար, երբ դաշտանային բոլորաշրջանը դեռ չի վերականգնվել՝ կրծքի կաթով կերակրելու բացառիկ պայմաններում, և եթե կերակրելու միջև ընդմիջումները 2 ժամից չեն անցնում։



Կրծքի կաթով կերակրելիս յուրահատուկ շփում է տեղի ունենում մոր և երեխայի միջև, ինչը բարենպաստ է անդրադառնում նրանց հուզական կապի վրա։

Ինչպես ճիշտ կերակրել երեխային

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ, 1992-ին հիվանդանոցներում ստեղծեց ծրագիր՝ ուղղված կրծքով ամբողջական կերակրման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։  ԱՀԿ-ի հանձնարականների համաձայն, երեխաներին պետք է կրծքի կաթով կերակրել առնվազն նրանց կյանքի առաջին ժամին։

Բացարձակ կրծքի կաթով կերակրումը պետք է տևի առաջին 6 ամիսներին,  իսկ հավելյալ կեր մտցնելու դեպքում՝ պետք է շարունակել մեկ տարի, իսկ ավելի լավ կլինի՝ մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը։  Մայրը երեխային պիտի կուրծք տա նրա պահանջով՝ առանց ժամանակային սահմանափակումների։

Անտարակույս, ամեն մեկն ընտրում է այն, ինչն իրեն է հարմար։ Բայց կրծքի կաթով կերակրումն այնքան օգտակար է, որ ափսոս է փոքրիկին զրկել մայրական կաթից։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->