>

Եկատերինա 2-րդի սեռական կյանքի մասին բազմաթիվ  լեգենդներ են շրջում։ Դեռևս նախահեղափոխական Ռուսաստանում լույս ընծայվեց «Կայսրուհու հաճույքները» էրոտիկ գիրքը, իսկ մեր օրերի պոռնոֆիլմերի առատության մասին էլ չենք խոսում։

Եկատերինա 2-րդի սիրառատության մասին վկայող ևս մի լեգենդ կա․ գաղտնի առանձնասենյակը, որը հատուկ կահավորված էր կայսրուհու սիրային հաճույքների համար։

Խոսում է Երևան-ը դրա մասին առավել մանրամասն կպատմի։




Քոչարյանի զոհերը

Այժմ  Բրյուսելում ապրող գերմանացի վավերագրող ռեժիսոր Պետեր Վոդիչը պատմում է, որ  Եկատերինա 2-րդի գաղտնի էրոտիկ առանձնասենյակի մասին իմացել է իր հորից։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հոր ծառայակիցներին հաջողվել է թափանցել Գատչինայի դղյակի տարածք։






Սենյակներից մեկն առանձնապես ապշեցրել է իր խելահեղ էրոտիկ ոճով։ Պատերի մոտ դրված էին բազկաթոռներ, բյուրո, աթոռներ, պոռնոգրաֆիկ զարդանախշերով վարագույներ էին կախված։ Իսկ պատերից մեկը ամբողջովին ծածկում էին փայտի վրա փորագրված տարբեր ձևերի ու չափերի ֆալլոսներ։

Գերմանացի զինվորականները (որոնցից ամենաավագը 24 տարեկան էր) այն աստիճան էին ցնցվել տեսածից, որ չեն զլացել առանձնասենյակի կահավորանքը լուսանկարել։ Այնուհետև զինվորները տեսածին հաճույքով հաղորդակից են դարձրել համագնդեցիներին՝ նրանց ցույց տալով իրենց արած լուսանկարները։

Պետեր Վոդիչն այրվում էր կայսրուհու գաղտնի առանձնասենյակի նմուշների մասին ավելի շատ բան պարզելու ցանկությունից։ Նա փնտրում է հոր ծառայակիցներին, որոնց մոտ մնացել էին այդ տխրահռչակ լուսանկարները։ Դա հաստատում է, որ հոր պատմածները իսկություն էին։


Ինչ վերաբերում է հաճույքի կահույքին, դրանց որոնման հետ  կապված խնդիրներ ծագեցին։  Էրոտիկ գարնիտուրը այդպես էլ չհաջողվել հայտնաբերել․ պարզապես անհետացել էր թանգարանի ֆոնդից։ Փոխարենն այժմ Պետերն ի վիճակի եղավ բացահայտել առանձնասենյակի ստեղծման պատմական գաղտնիքը։

Բոլոր պատմաբանները համամիտ են, որ լուսանկարների կահույքը սերտորեն առնչվում է Եկատերինա 2-րդի անձին։ Միայն թե հարյուր տոկոսանոց վստահություն չկա՝ բազկաթոռները կայսրուհո՞ւնն են արդյոք, թե՞ պատկանել են նրա հովանավորյալներից մեկին։

Ոմանք ենթադրում են, որ գաղտնի առանձնասենյակը, պոռնոգրաֆիկ բնույթի փորագրություններով հանդերձ, խենթ կայսրուհունն էր։ Դրանից բացի այդտեղ սեռական հաճույքը բավարարող բազմաթիվ խաղալիքներ կային։ Պնդում են անգամ, որ Էրմիտաժի պահեստում մինչև օրս պահպանվում է կոմս Գրիգորի Պոտյոմկինի (որի հետ կայսրուհին մորգանատիկական ամուսնական կապի մեջ էր) ֆալլոսի մոմե կրկնօրինակը։

Պատմաբանների մի մասը հակված է ենթադրելու, որ լուսանկարների կահույքը Եկատերինա 2-րդին նվիրել էին կայսրուհու վերջին հովանավորյալի՝ Պլատոն Զուբկովի զարդասենյակի կահավորանքը համալրելու համար։ Ոմանք էլ գարնիտուրը կապում են Եկատերինայի ևս մի սիրեկանի՝ Գրիգորի Օռլովի հետ։ Հենց վերջինիս է երբևէ պատկանելիս եղել Գատչինայի դղյակը, որտեղ  գերմանացի զինվորականները լուսանկարներ էին արել։



Հիմա արդեն դժվար է որոշել՝ հատկապես ո՞ւմ է պատկանել զվարճության կահույքը։ Պետեր Վոդիչը Էրմիտաժից, Գատչինայի թանգարանից  ու Ցարսկոյե Սելոյից մանրակրկիտ տեղեկություններ է հայթայթել գարնիտուրի մասին, միաժամանակ շփվելով նաև թանգարանների անձնակազմերի հետ։

Ավաղ, աշխատակիցների մեծ մասը կտրականապես հրաժարվել է այդ թեմայով խոսել՝ հայտարարելով, որ Եկատերինա 2-րդը ոչ մի գաղտնի առաձնասենյակ չի էլ ունեցել։ Դատչինայում, այնուամենայնիվ, Վոդիչին ցույց են տվել թանգարանի ֆոնդի 15 առանձին-առանձին նմուշներ․ քթախոտատուփ, մի քանի արձանիկ ու էրոտիկ նախշազարդերով վահան։

Թանգարանի հնաբնակների խոսքերով, «անպատկառ կահույքով» առանձնասենյակը դղյակի հարավային թևում էր տեղայակված։ Մինչև մեր օրեր պահպանվել է միայն առանձնասենյակի  նմուշների՝ 1939-ին  կազմված գույքագրման ցանկը։ Իսկ 50-ականներին կահույքն անհետ կորել է։

Ամենայն հավանականությամբ, էրոտիկ գարնիտուրը պարզապես ոչնչացվել է՝ երբ Ռոմանովների հիշատակը մաքրել են բոլշևիկյան զրպարտանքից։ Միևնույն ժամանակ վարկած կա, որ անվայելուչ կահույքը կարող էր մասնավոր հավաքածուում հայտնվել։

Պետեր Վոդիչի հետաքննությամբ հետաքրքրվում է կահույքի ֆրանսիական Henryot & Cie ընկերությունը, որի մասնագետները մանրամասնորեն վերականգնել են զվարճանքների գարնիտուրն ըստ լուսանկարների և Art de Vivre ցուցահանդեսի բացման կապացությամբ նույնիսկ հասցրել են Մոսկվա։

Ցավոք, զվարճանքների կահույքն առայժմ հայտնաբերված չէ, որը, ինչպես արդեն ասացինք, հնարավոր է՝ չի պատկանել անձամբ Եկատերինա 2-րդին։ Ի վերջո, դա կարող էր ավելի ուշ շրջանի, օրինակ, 19-րդ դարի կրկնօրինակ լիներ։

Ի՞նչ եք կարծում, արժե՞ արդյոք, որ պատմաբանները նման  ուշադրության արժանացնեն այդպիսի անվայելուչ թեմաներին։ Թեև հայտնի է, որ աշխարհի շատ երկրների հռչակավոր թանգարաններում կան չափահասների սենյակներ, որտեղ ի մի են բերված ժամանակին սեռական հաճույքների բավարարմանը ծառայող հազվագյուտ նմուշներ։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->