>

Օվկիանոսը բոլորովին ուրիշ աշխարհ  է։ Այնտեղ ապրող էակներն ապշեցնում են իրենց բազմազանությամբ ու եզակիությամբ։ Ցամաքում բնակվող կենդանիներին ևս չես ուզում անուշադրության մատնել։ Նրանք  նույնպես զարմանալի են։

Այս տեսանյութը YouTube-ում  է հայտնվել 2013-ին։ Եվ, ուշադրություն, դիտումների քանակը  գերազանցում  է․․․ 13 միլիոնը։




Քոչարյանի զոհերը

Տեսանյութի հեղինակը ծագումով մեքսիկացի Ուայաթ Միլերն է, որը հանգստի բոլոր տեսակներից գերադասում է ծովափնյա ակտիվ հանգիստը։ Ուայաթը տեսասերֆինգի կենտրոնի սեփականատեր է։ Իր գործընկերոջ հետ նա միջոցառումներ է անցկացնում ջրային մարզաձևեր սիրող մարդկանց համար։





Այդ երջանիկ օրը  Ուայաթը վեյքբորդինգի հրավիրեց իր ընկերուհուն՝ Ռեյչըլ Կալահանին։ Բայց հանկարծ ջրից ուրս պրծան․․․ դելֆինները։

Տեսանյութում շատ դելֆիններ կտեսնեք, որոնք բառացիորեն դուրս են թռչում ջրից ուղիղի Ռեյչըլ Կալահանի տախտակի առաջ։ Միլերը հուզմունքից ծիծաղում է, բայց բարեբախտաբար շարունակում է նկարահանել այդ աննկարագրելի գեղեցիկ տեսարանը։


Տեսանյութը  նկարահանելիս Ուայաթը չդիմացավ ու ասաց, որ YouTube-ում այս  տեսանյութը սենսացիա է դառնալու։ Այդպես էլ եղավ։ Ինչպես և սպասվում էր, այն հետաքրքրեց լրագրողներին։ Միլերը նրանց ասաց, որ իրենց  մոտորանավակն անսպասելիորեն հարյուրավոր դելֆիններ շրջապատեցին։

«Եթե ես GoPro (ակտիվ սպորտի և հանգստի համար նախատեսված սպորտային տեսախցիկների ապրանքանիշ, ծնթ խմբ) ունենայի, կտեսնեիք՝ ոնց են դելֆինները ջրից դուրս թռչում՝ հենց մոտորանավակի մոտ ու նույնիսկ մեր դեմ-դիմաց․․․»։



Միլերը պատմեց, որ նրա գործընկերներն նախկինում  էլ են այստեղ դելֆիններ տեսել։ Նրանք սպասել են՝  երբ իրենց բախտ կվիճակվի դելֆիններին նկարահանել տախտակին կամ դահուկով սահող մարդկանց հետ։

Ռեյչըլ Կալահանն ասաց, որ այդ օրն իրենք օվկիանոսում ավելի քան 2 ժամ են անցկացրել։ Աղջիկը խոստովանեց, որ ինքը չէր վախենում ջուրն ընկնելուց։ «Հույս ունեի՝ դելֆիններն ինձ կտանեն հետները, ու ես ջրահարս կդառնամ», -կատակում է Ռեյչըլը։

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->