>

Արմեն Աղայանն իր ֆեսբուքյան էջում գրել է․

Կապ չունի, թե ով, ինչ է ասել։ Այս պատերազմից հետո այլևս որևէ փոխզիջուջում ուղղակի հնարավոր չէ։

Անգամ եթե մենք էլ, թուրքերն էլ դրան պատրաստ լինենք՝ փոխզիջման հնարավորությունը տեսականորեն բացառված է արդեն։




Քոչարյանի զոհերը

Այլընտրանքը պարզ է՝ կամ հաղթում ենք, առնվազն ոչնչացնելով նրանց Արաքսի խմբավորումը և Արցախը վերջնական միանում է Հայաստանին, կամ կորցնում ենք այն հավետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով Հայաստանի համար։




Ընտրությունը մերն է։
Պատերազմի ու կրակոցների պայմաններում ռուս խաղաղապահների մուտք, առավել ևս Արցախի ռազմակալում չի լինելու, դա անհնար է։

Թուրքերը դրան դեմ են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ չեն գրավել Արցախը։ Իսկ գրավվելուց հետո արագ հայաթափվելու է ու դրանք անիմաստ են դառնալու։ Մեր հաղթելուց հետոն իմաստ չունի քննարկել, քանի որ մեզանում ռուսին սպասողները նրանց հիմա են սպասում, այլ ոչ թե պոսլե աբեդա գարչիցա։


Հրադադար էլ չի լինելու, քանի դեռ թուրքերի գործերը լավ են, թեկուզ քիչ֊քիչ, բայց առաջ են գնում։ Ու կապ չունի, թե ով է միջնորդում։

Գուցե մի երկու խոշոր պարտությունից կամ ուժասպառ լինելուց հետո միայն ուզենան խուսափել հաջորդ պարտություններից ու ամրագրեն արդեն վերցրածը։ Բայց մինթե՞ մեզ պետք է այդ դեպքում զինադադար։ Իսկ մինչ այս բոլոր հրադադարները օգտագործվել են ավելի կոշտ հարձակումների համար։

Հա, նաև անկախության ճանաչում ու անջատում հանուն փրկության էլ չի լինելու։ Այնպես որ թարգեք։


Քանի պատերազմ է, բանակցելն անիմաստ է։ Հենց բանակցեցինք լվանում ենք հայատյաց պատերազմական հանցագործի արյունոտ ձեռքերը։ Իսկ դիմացը բացարձակ ոչինչ, միայն «փոխզիջում» ու մեր իրավունքներից հրաժարում։ Իսկ հաղթելուց հետո, էլ ի՞նչ Հայաստանից անջատ Արցախ, էլ ի՞նչ անջատում հանուն փրկության։ Այդ ժամանակ միայն միացում հանուն փրկության ու ոչ միայն։

Այնպես որ դադարեք խոսել, և լուռ գործեք։ Ճակատը կին, քպ֊ական քաղաքապետ կամ նախորդ պատերազմն անցած ծեր ու հիվանդ կամավորականների կարիքը չունի, այլ կազմակերպված պահեստազորային գումարտակների։ Իսկ դրանք կոչերով չեն կազմավորվում, ոչ էլ կամավորականությամբ, այլ զինկոմիսարիատների ցուցակներով։

Եթե պատերազմական պայմաններում դժվարանում եք դա կազմակերպել քաղաքական խառնվածքի պատճառով, ապա կարող եք իշխանությունը ժամանակավորապես հանձնել զինվորականներին։
Բոլոր դեպքերում, հաղթելուն այլընտրանք չկա։

Сообщение Կապ չունի, թե ով, ինչ է ասել։ Այս պատերազմից հետո այլևս որևէ փոխզիջուջում ուղղակի հնարավոր չէ․ Արման Աղայան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->