>

Նոր հարաբերություններ սկսելիս դու միայն կարող ես երևակայել նրա սեքսուալ ունակությունների ու հմտությունների մասին: Իհարկե, կոնֆետա-ծաղկեփնջային շրջանում քեզ թվում է, թե նման մաչոն կարող է բավարարել քեզ միայն հայացքով իսկ, բայց ահա մի քանի նշան, որոնք խոսում են տղամարդու սեռական կարողությունների մասին:


1. Նա լավ լսող է: Մարդը, ով ուշադիր հետևում է քո միմիկային ու ժեստերին, լսում է և տեսողական կոնտակտը պահում է կենցաղում, հավանաբար լավ կանի նաև մնացածը` արդեն ննջասենյակում: Մեծ հավանականությամբ, նա նույնքան ուշադիր ու արձագանքող կլինի սեքսի ժամանակ, իսկ եթե նրա մոտ այսքանից զատ նաև հաղորդակցման հմտություններն են զարգացած, ապա վստահ եղիր՝ քո առջև հմուտ սիրեկան է:








Քոչարյանի զոհերը

2. Նա խիստ տարված է իր հոբբիով: Նրա կիրքն ու տարվածությունը վկայում են այն բանի մասին, որ սեքսի ժամանակ նա տրվելու է ամբողջությամբ ու անմնացորդ: Դրա համար էլ գովի նրա դրոշմանիշների հավաքածուն կամ էլ հարցուփորձ արա նրա սիրելի ֆուտբոլային ակումբի մասին, որովհետև ի պատասխան, նա շռայլորեն կարտահայտի իր երախտագիտությունը, երբ բանը հասնի ինտիմին:


3. Մեծահոգի է ու չի քննադատում նրանց, ովքեր տարբերվում են իրենից: Իրենց վրա վստահ ու ուժեղ մարդիկ սովորաբար հենց այսպես էլ պահում են իրենց: Դա նշանակում է, որ նա ճկուն մարդ է` բաց ամեն նոր բանի ու պատրաստ տարատեսակ փորձարկումների… դե դուք հասկացաք, թե ինչ փորձարկումների մասին է խոսքը: Եվ ընդհակառակը. որքան ավելի քմահաճ է մարդը, այնքան ավելի նեղ ու ձանձրալի է նրա սեքսուալ երևակայությունը:

Եվ իհարկե, այս բոլոր նշանները անցնում են երկրորդ պլան, եթե ձեր միջև կա իրական զգացմունք, որովհետև այդ դեպքում երկուսդ էլ կանեք ամենը, որպեսզի միմյանց մաքսիմալ հաճույք պարգևեք, իսկ դա, թերևս, գլխավոր գրավականն է` անմոռանալի սեքս ունենալու հարցում:



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->