>

«Հետաքրքիր է, թե ինչպես է կրկնվում պատմությունդ 27 տարի անց. 1993թ. Ադրբեջանը տապալում էր հրադադարների բոլոր պայմանավորվածությունները: Արդյունքները հայտնի են»։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ կոչ անելով ընթերցել ԵԱՀԿ Մինսկի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի գիրքը՝ արցախյան առաջին պատերազմի մասին: ArmLur.am-ը զրուցել է Կազիմիրովի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ էր եղել հեռավոր 90-ականներին:

-Պարո՛ն Կազիմիրով, կարո՞ղ եք ներկայացնել ինչպիսին էր իրավիճակը հեռավոր 1993 թվականին, երբ Ադրբեջանը շարունակում էր խախտել հրադադարի ռեժիմը:




Քոչարյանի զոհերը

-1993 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի առաջին որոշումը հրապարակվեց՝ ապրիլի 13-ին: Այդ հարցի քննարկման նախաձեռնողը եղել էր Ադրբեջանը, որը մինչ այդ արդեն կորցրել էր Քյալբաջարը: Բայց Ադրբեջանին դուր չեկավ այդ հռչակագիրը, քանի որ առաջին հորդորը կրակի անհապաղ դադարեցումն էր: Եվ այդ ժամանակ ՌԴ-ն եղավ նախաձեռնող, մենք նաև ներգրավեցինք Իտալիային, ԱՄՆ-ին, անգամ Թուրքիային: Եվ ահա այդ չորս պետություններով մենք դիմեցինք հակամարտող կողմերին, որպեսզի կատարեն հռչակագրի որոշումները: Ստեփանակերտն ու Երեւանը միանգամից համաձայնվեցին դրան, իսկ Բաքուն առհասարակ չարձագանքեց: Ահա օրինակ, թե ինչպես էր Ադրբեջանն արձագանքում հրադադարի մասին որոշումներին:




-Իսկ ի՞նչ եղավ դրանից հետո: Ինչպե՞ս Ադրբեջանը սկսեց կատարել պարտավորությունները:

-Դրանից հետո ՄԱԿ-ի եւս երեք որոշում հրապարակվեց: Եվ այդ բոլոր դեպքերում չէր ասվում, թե ով է խախտում պահանջները, սակայն չորրորդ դեպքում արդեն ուժ չկար թաքցնելու, թե ով է խախտում կանոնները եւ արդեն ասվեց, որ դա կատարվում է Ադրբեջանի կողմից եւ չորրորդ որոշման մեջ արդեն ասվում էր այդ մասին, սակայն կշտամբանք կար ուղղված նաև հայերի հանդեպ, որ նրանք արձագանքում են հրադադարի խախտումներին: Ահա 1993 թվականի պատմությունը եւ դրանից հետո եւս խախտումներ եղան, անգամ Հեյդար Ալիեւիի ժամանակ եւ մի դեպք եղավ, որ վերջինս անգամ բացահայտ կերպով կշտամբեց իր կողմից խախտողներ կատարողներին: Իսկ դեկտեմբերին, չնայած մեր բոլոր առաջարկություններին, Ադրբեջանը հեռացավ  դրանից եւ մեզ պատասխան ուղարկեցին, որը ընդհանրապես մեր առաջարկներին ի պատասխան չէր: Եվ Ադրբեջանն այդ ժամանակ նախապատրաստում էր գրոհ Հայաստանի դեմ, սակայն ձախողվեցին եւ ունեցան բազմաթիվ կորուստներ: Դրանից հետո արդեն Ադրբեջանը սկսեց ավելի ուշադիր հետևել մեր բոլոր առաջարկներին, որոնք վերաբերում էին կրակը դադարեցնելուն: Ապրիլի 15-ին արդեն 1994 թվականին կայացավ ԱՊՀ ղեկավարների մասնակցությամբ ժողով, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, որի ժամանակ հաղորդագրություն էր նախապատրաստվում եւ Հեյդար Ալիեւը մեկ նախադասություն ջնջեց հետագայում ընդունված հռչակագրից, սակայն դա այնքան էլ կարևոր չէր:


-Ստացվում է՝ այն ժամանակ եւս Ադրբեջանը չէր հետեւում ոչ մի կոչի, հիմա եւս: Ի՞նչ է պետք անել, որ Ադրբեջանը հետևի այդ կոչերին:

-Ինչ վերաբերում է այժմյան իրավիճակին, ապա ասեմ, որ այն, որ Ադրբեջանը փորձում է իր քայլերը ցույց տալ, որպես հակահարձակում, սակայն դա ծիծաղելի է: Քանի որ Ադրբեջանը գործողություններ է վարում ամբողջ սահմանին, ընդ որում՝ հարձակողական գործողություններ է կատարում:  Նրանք միշտ էլ հայտարարություններ են արել, ապա վերադարձել հարձակման: Ես հիշում եմ, որ այն ժամանակ եւս Բաքուն հայտարարել էր, թե պատերազմն ավարտված չէ, այն շարունակվելու է: Այնպես որ Ադրբեջանի հայտարարությունները՝ հակահարձակման մասին, ծիծաղելի են եւ ոչ ոք չի էլ հավատում:

Հիմա ավելի լարված է Իրանի հատվածում, պատերազմը շարունակվում է, պետք է հետեւել, թե հետագայում իրադարձությունները ինչպես կզարգանան: Սակայն հարցն այն է, որ 90-ականներին եւս, ինչպես հիմա, իհարկե Ադրբեջանի պոտենցիալն ավելի մեծ է, քան Հայաստանինն է: Այն ժամանակ եւս նրանք մտածում էին, թե իրենք հզոր են, սակայն հայերն ավելի պատրաստված են, ավելի ստեղծարար եւ գյուղից գյուղ հաղթում էին: Այսինքն, Ադրբեջանը շարունակում էր խախտել հրադադարը, իսկ իրականում կորցնում էր տարածքից տարածք: Ահա թե ինչպես են եղել իրադարձությունները հեռավոր 90-ականներին:


Մանրամասները՝ տեսանյութում:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->