>

1. Բրոկոլին ասում է. «Ես փոքր ծառի եմ նման», սունկն ասում է. «Ես անձրևանոցի եմ նման», ընկույզն ասում է. «Ես ուղեղի եմ նման», իսկ բանանն ասում է. «Թեման փոխեք էլի»:

2. Եթե ծննդյանդ տորթի մոմերն ավելի թանկ են նստում, քան ինքնին տորթը, ապա դու ծերանում ես:

3. Նախ իմացիր փաստերը: Հետո կարող ես ուզածիդ պես աղավաղել դրանք: Մարկ Տվեն




Քոչարյանի զոհերը

4. Չակ Նորիսը իր տանը արջից պատրաստված գորգ ունի: Արջը մահացած չէ: Այն պարզապես վախենում է շարժվել: Ջորդան Մյուրրեյ





5. Կանայք խենթ են, իսկ տղամարդիկ՝ հիմար: Կանանց խենթության հիմնական պատճառը տղամարդկանց հիմարությունն է: Ջորջ Քարլին

6. Մարդ պետք է միշտ սիրահարված լինի: Ահա թե ինչու մարդ պետք է երբեք չամուսնանա: Օսկար Ուայլդ


7. Ես երբեք ներողություն չեմ խնդրում: Կներեք, բայց ես այդպիսին եմ: Հոմեր Ջ. Սիմփսոն

8. Ինձ հարցեր մի տվեք, և ես ստեր չեմ փչի: Օլիվեր Գոլդսմիթ

9. Աղետների հիմնական պատճառն այն է, որ ժամանակակից աշխարհում հիմարները վստահ են, իսկ խելամիտները լի են կասկածներով: Բերտրանդ Ռասսել



10. Արվեստը խաբկանք է, որն օգնում է մեզ ըմբռնել ճշմարտությունը: Պաբլո Պիկասո

11. Նկարչությունը կույր մարդու մասնագիտություն է. նկարիչը նկարում է ոչ թե այն, ինչ տեսնում է, այլ այն, ինչ զգում է: Պաբլո Պիկասո

12. Երբեք մի հետաձգեք վաղվա վրա այն, ինչ կարող եք անել վաղը չէ մյուս օրը: Մարկ Տվեն

13. Ես չսայթաքեցի, այլ պարզապես հարձակվեցի հատակի վրա, և ես կարծում եմ, որ այդ կռվի հաղթողը ես եմ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->