>

Վարչապետի խոսքով` ամբողջ հայությունը կռվելու է ամեն սանտիմետրի համար։ Դրա համար անհրաժեշտ է ժողովրդական ուժերի բացառիկ համախբում և կարգապահություն, հրամանների` առանց քննարկելու և վերապահության կատարելու պատրաստակամություն։




Քոչարյանի զոհերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է հայ ժողովրդին և անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին ու հետագա անելիքներին։ Նրա խոսքով` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել իր հանրությանը, որ նրանք ամեն րոպե սպասում են վերջնական հաղթանակի լուրին, բայց Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու։




«Արդեն մեկ ամիս է՝ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ։ Արցախի բանակի ու քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց են թողնվել հազարավոր ԱԹՍ-ներ։ Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, վարձկաններով, ահաբեկիչներով, թուրք ու պակիստանցի հատուկ ջոկատայիններով։ Այսօր Արցախը թեկուզ վիրավոր, բայց կանգուն է մեր հերոսական բանակի շնորհիվ»,–ընդգծեց վարչապետը։

Նա համոզված է, որ ամբողջ հայությունը անմնացորդ կռվելու է ամեն ծառի, քարի, ամեն սանտիմետրի համար։ Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է ժողովրդական ուժերի բացառիկ համախբում և կարգապահություն, հրամանների` առանց քննարկելու և վերապահության կատարելու պատրաստակամություն։


«Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը հակասական կարծիքների տեղիք է տվել։ Տարօրինակ չթվա` ուրախ եմ դրա համար։ Այդ ելույթը նպատակ ուներ միջազգային հանրությանը ցույց տալ մեր հանրության անվերապահ պատրաստակամությունն Արցախի համար անմնացորդ պայքարելու գործում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր արձագանքների համար։ Երեկվա ելույթիցս առաջացած էներգիան այժմ պետք է ուղղվի հանուն Արցախի»,–ասաց Փաշինյանը։


ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մեր հնարավորությունները սահմանափակ չեն, Արցախի պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք` իր առջև դրված մարտական խնդիրները լուծելու համար։ «Մենք ունենք աշխարհում շատ թշնամիներ, բայց ունենք նաև բարեկամներ»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով` այս ընթացքում աշխարհում փոխվել է Ղարաբաղյան հակամարտության մասին ընկալումը։ «Մեր ճիշտ դիվանմագիտական աշխատանքի շնորհիվ աշխարհը գիտի, որ Ադրբեջանը և Թուրքիան այս պատերազմում ագրեսոր կողմ են, աշխարհը գիտի, որ Արցախի դեմ ահաբեկիչներ են կռվում։ Այն, որ Ադրբեջանը պատրաստ չէ որևէ փոխզիջման, լեգիտիմացնում է մեր պայքարը շարունակելը հանուն մեր իրավունքների, մեր ազատության։ Եկեք պայմանավորվենք, որ չենք վախենալու ոչնչից, չենք վհատվելու մեր սխալներից։ Իմացեք, որ ձեր ընտրած կառավարությունը ոչ մի անգամ չի շեղվել ու չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը կերտելուց»,–վստահեցրեց Փաշինյանը։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->