>

Բաղադրիչներ

Խմորի համար՝ ալյուր — 320 գ, թթվասեր — 150 գ, կարագ — 100 գ, սոդա — 0.5 թ/գ Միջուկի համար՝ ալյուր — 160 գ, շաքարավազ — 200 գ, կարագ — 50 գ, վանիլին — ըստ ճաշակի: Ինչպես նաև՝ ձվի դեղնուց — 1 հատ




Քոչարյանի զոհերը

Պատրաստման եղանակը` Պատրաստում են խմորը: Կարագը ալյուրի հետ տրորում ենք, ավելացնում ենք թթվասերն ու սոդան և լավ խառնում: Առաձգական խմոր ենք հունցում:





Պատրաստում են միջուկը: Շաքարավազը, կարագն ու ալյուրը խառնում ենք իրար և փշրանքի վերածում, ըստ ցանկության նաև վանիլին ենք ավելացնում:
Խմորը 3-4 մասի ենք կիսում, յուրաքանչյուր մասը 3 մմ հաստությամբ շերտով գրտնակում և միջուկը լցնում վրան:

Այնուհետև ռուլետի տեսքով փաթաթում ենք:
Ձվի դեղնուցը խառնում ենք մի քիչ ջրի հետ և քսում ռուլետի վրա: Եռանկյունաձև կտրատում ենք և թխում 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:


Գաթան պատրաստ է:



arag-gata-3

Եթե շատ ժամանակ չունեք, կարող եք արագ գաթա պատրաստել ու մատուցել նախաճաշին։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->