>

Արթուր Եղիազարյանը գրում է. Կարող է ոմանք լուրջ չընդունեն, սակայն առավել զգոն պետք է լինենք հատկապես հոկտեմբերի 29-ին եւ 30-ին, դրանց նախորդող ու հաջորդող օրերին, և սպասել թշնամու հանկարծակի, ոչ ստանդարտ ու անկանխատեսելի հնարավոր քայլերի։ Չենք մոռանում, որ օղուզները (անատոլիական և մերձկասպյան թյուրքալեզուների թյուրքական ծագմամբ շերտը) սիրում են ու հավատում են խորհրդանիշներին (սիմվոլներին) և ինչպես տեսնում ենք՝

իրենց շատ գործողություններ սկսում կամ իրականացնում են իրենց համար խորհրդանշական օրերին։ Դեռևս սեպտեմբերի քսանյոթին, նույն դիտարկման արդյունքում գրել էի, որ սեպտեմբերի 23-ի լույս 24-ից պետք է զգոն լինել, նոր պատերազմը կսկսի հայ-թուրքական պատերազմի հարյուր ամյակին, ինչն էլ, ցավոք սրտի՝ ճիշտ դուրս եկավ։ Ինչու՞ եմ ուշադրություն դարձնում հենց հոկտեմբերի 29-ին եւ 30-ին։




Քոչարյանի զոհերը

  1. 1923 թվականի հոկտեմբերի 29-ը Թուրքիայի Հանրապետության ստեղծման, անկախության հռչակման օրն է։ Ինչպես գիտենք, Էրդողանն ամեն քայլափոխի փորձում է մրցել ու գերազանցել Աթաթուրքին, նրա ստեղծածը ստվերել ու իր կերպարը դարձնել առաջնային։ 2. Հոկտեմբերի 29-ին, «Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի» հերթական նիստում, որը տեղի է ունենալու Բաքվում (եթե ոչ մի բան չխանգարի), ազդարարվելու է «Թուրանական միացյալ բանակի» ստեղծման մասին։

  1. 1920 թվականի հոկտեմբերի երեսունին, հայ-թուրքական պատերազմի ընթացքում, գրեթե առանց դիմադրության, տեղի ունեցավ Կարսի անկումը, որը ճակատագրական եղավ Հայաստանի Հանրապետության համար .. Իհարկէ, պատերազմի յուրաքանչյուր օրն էլ կարևոր է ամեն առումով, ամեն օր մաքառում եւ զգոնություն է պահանջում, բայց կխնդրեի, որ չանտեսվեն վերոգրյալ հանգամանքները, էլ ավելի զգոն ու պատրաստ լինենք ամենուր, թե ռազմագծում, և թե՝ ռազմագծի թիկունքում ..

Հատկապես Շուշին ու Ստեփանակերտը, որպես անառիկ ամրոց, խորհրդանիշ ու մայրաքաղաք՝ էլ ավելի պաշտպանված լինեն շրջակա տարածքներից ու օդից՝ թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցման հնարավոր մտադրությունները ձախողելու ու գլխովին ջար-դելու համար։




Չեմ վախեցնում, ընդհակառակը, ընդամենը ուշադրություն եմ հրավիրում, որ էլ ավելի զգոն ու պաշտպանված լինենք։ Արդեն այս 1 ամսում թշնամու կողմից պատերազմական այնպիսի պատրաստված ու հագեցած գործողություններ տեսանք, հայ զինվորականության կողմից այնպիսի հերոսական ու իրենց հնարավորությունները բազում

անգամ գերազանցող հերոսություններ և թշնամու հարվածային ուժերը ջար դող հերոսամար տեր, տեղային աշխարհազորի կողմից թիկունք թափանցած թշնամական խմբերի ոչնչացման գործողություններ տեսանք եւ լսեցինք, որ այլևս ոչինչ չի կարող վախեցնել։ Չեմ գրում «երանի սխալվեի», քանի որ սխալվելու բան չկա, պարտադրված պատերազմը սկսված է ու այսպես թե այնպես՝ ընթանում է։


Մնում է ոգին պահելով՝ այս պարտադրված պատերազմն ավարտենք հաղթանակով, Արցախի եւ Հայաստանի տարածքային և ինքնիշխանության ամբողջականության պահպանմամբ, թշնամուն պարտադրելով վերջնական խաղաղություն։ Փառք ու պատիվ հայոց հայրենապահ ուժերին, հարգանք, խոնարհում ու հավերժ հիշատակ բոլոր անմա-հացած քաջորդիներին։

Arthur Yeghiazaryan writes. Some may not take it seriously, but we must be especially vigilant, especially on October 29 and 30, the days before and after them, to wait for the sudden, non-standard and unpredictable possible steps of the enemy. We do not forget that the Oghuzs (a layer of Turkic-speaking Anatolian-Caspian Turkic-speaking peoples) love and believe in symbols, as we see:


Many of their actions begin or take place on symbolic days. Back on September 27, as a result of the same observation, I wrote that we should be vigilant from September 23 to 24, the new war will start on the 100th anniversary of the Armenian-Turkish war, which, unfortunately, turned out to be right. Why do I pay attention to October 29 and 30?

  1. October 29, 1923 is the day of the establishment and declaration of independence of the Republic of Turkey. As we know, Erdogan tries to compete and surpass Ataturk at every step, to overshadow what he has created and to make his image a priority. 2. On October 29, at the regular sitting of the “Cooperation Council of Turkic Speaking Countries” to be held in Baku (if nothing interferes), the establishment of the “United Turan Army” will be announced.

  1. On October 30, 1920, during the Armenian-Turkish war, almost without resistance, the fall of Kars took place, which was fatal for the Republic of Armenia. Of course, every day of the war is possible in every way, every day requires struggle and vigilance, but I would ask that the above-mentioned circumstances not be ignored, that we be even more vigilant and ready everywhere, both on the military front and behind the frontline.

Especially Shushi and Stepanakert, as an impregnable fortress, symbol and capital, should be even more protected from the surrounding areas and from the air in order to thwart the possible intentions of the enemy subversive groups to penetrate and defeat them head on.

Сообщение Առավել զգոն պետք է լինենք հատկապես Հոկտեմբերի 29-ին ու 30-ին, քանի որ…Արթուր Եղիազարյանի զգուշացումը появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->