>

Չնայած հեռուստացույցի էկրանից բոլոր աստղերն էլ իդեալական են երևում, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ նրանք էլ մեզ պես մարդիկ են, ովքեր ունեն իրենց թե՛ առավելությունները և թե՛ թերությունները։ Այսօր ձեզ ենք նեկայացնում, թե բնավորության ինչ վատ գիծ կամ ինչ վատ սովորություն ունեն հոլիվուդյան աստղերը։

1․ Եղունգները կրծելը: Այս բացասական սովորությունն առկա է բազմաթիվ մարդկանց մոտ։ Հիմնականում մարդիկ սկսում են կրծել իրենց եղունգները նյարդերի գերլարվածության պատճառով։ Հայտնիներից այս խնդիրն ունի Բրիթնի Սփիրսը, ինչի մասին շատերը գիտեն։

Image result for britney spears




Քոչարյանի զոհերը

2․ Շուրթերը կրծելը: Ոմանք էլ կրծում են ոչ թե իրենց եղունգները, այլ՝ շուրթերը։ Օրինակ՝ այս խնդրով է տառապում Սառա Ջեսիկա Փարկերը։





Image result for Sarah Jessica Parker

3․ Կախվածություն վնասակար ուտելիքից:  Միլա Կունիսը բազմիցս նշել է, որ նիհարում է միայն իր դերերի համար, սակայն երբ նկարահանումներն ավարտվում են, վերադառնում է իր հին սննդակարգին՝ բուրգերներ, տապակած կարտոֆիլ․․․

Image result for Mila Kunis


4․ Մաքրության մոլուցք: Բոլորի համար էլ մաքրությունը շատ կարևոր բան է, սակայն Քեմերոն Դիասի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է։ Հասարակական վայրերում նա ձեռքերով երբեք չի դիպչում որևէ առարկայի՝ դռան բռնակների և այլն։

Image result for Cameron Diaz



5․ Մաստակ ծամելու անհագուրդ ցանկություն: Երգիչ Ադելին էլ միշտ կարելի է մաստակ ծամելիս տեսնել։ Սովորական թվացող այս երևույթը նրա մոտ վերածվել է իսկական մոլուցքի։

Image result for adele

6. Կախվածություն սոցցանցերից: Այսօր սոցցանցերից կախվածություն ունեն շատերը, հատկապես՝ դեռահասները։ Սխաված չենք լինի, եթե ասենք, որ հոլիվուդյան աստղերի շրջանում սոցցանցերում ամենաշատ ժամանակն անցկացնում է Ռիհաննան։ Որոշ հոգեբաններ անգամ անհանգստացած են նրա հոգեկան առողջությամբ, քանի որ նա ավելի շատ ապրում է վիրտուալ, քան իրական աշխարհում։ Բայց Ռիհաննայից հետ չեն մնում նաև մի շարք այլ աստղեր, այդ թվում՝ Քայլի Ջեներն ու իր հայտնի քույրերը։

Image result for rihanna

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->