>

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ լավ բանակցություններ է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։








Քոչարյանի զոհերը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Թուրքիայի մասնակցությունը Ղարաբաղյան կարգավորման բանակցություններին չի քննարկվել, քանի որ օրակարգում նման հարց չկա ներառված։

Էրդողանը մասնավորապես ասել է․ «Մենք Պուտինի հետ քննարկեցինք Ղարաբաղյան իրադարձությունները։ Ես ասացի՝ եկեք Կովկաս, լուծեք այս հարցը։ Եթե ուզում եք, ապա կարող ենք միասին լուծել։


Դուք ձեր գործընկերների հետ խոսեք, մենք՝ մեր։ Թող մեր ԱԳ նախարարներն ու մյուսներն էլ խոսեն։ Գլխավորը՝ հասկանանք, լուծում ենք այս հարցը, թե ոչ։ Մենք ազնիվ ենք։ Ես հավատում եմ, որ դուք էլ անկեղծ եք»։


Ըստ Թուրքիայի նախագահի, իրեն պատասխանել են, որ Թուրքիան Մերձավոր Արեւելքից օտարերկրացի գրոհայիններ են տեղափոխում Ադրբեջան, ինչին ինքը ասել է, որ «Քրդական բանվորական կուսակցության երկու հազար գրոհայիններ կռվում են Հայաստանի կողմից, որոնց վճարում են 600 դոլար ամսական։ Նա ասաց, որ իրեն նման բան հայտնի չէ, եւ ես նրան ասացի այդ մասին»։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->