>

«ազատագրումից» հետո: Ինչպես հայտնի է, մարտերի ընթացքում ադրբեջանական զորքերը որոշ գյուղեր են գրավել:

Եղել են այնպիսի բնակավայրեր, որտեղ ադրբեջանցիները «վերականգնել են» տարածքային ամբողջականությունը մի քանի օր եւ նույնիսկ շաբաթներ շարունակ:

Եթե հավատանք ադրբեջանական նորություններին, ապա նրանք այնտեղ մտադիր էին ճանապարհներ կառուցել, բենզալցակայաններ, առեւտրի կենտրոններ եւ այլն:




Քոչարյանի զոհերը

Եվ, իբր, պետք է ուրախ ընդունեին այնտեղ գտնվող հայերին, որոնք չէին հասցրել տարհանվել:




Անկեղծ ասած՝ նման հայտարարություններին դժվարությամբ էի հավատում, սակայն կարծում էի, որ եթե իրենց զգում են այդ հողերի տերերը, ապա պետք է արժանապատիվ պահեին իրենց, որպեսզի աշխարհին ցույց տային, որ իրենք քաղաքակիրթ մարդիկ են եւ կվերականգնեն պատերազմից տուժած ենթակառուցվածքը:

Իսկ այժմ ես գիտեմ, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել իրականում: Ակամայից հիշեցի մահացած տատիկիս պատմածը:

Երբ 1941 թվականին գերմանական զորքերը մտան Լվով, միանգամից սկսվեց կողոպուտ, թալան, հրեական բնակչության սպանություններ, անկարգություններ:

Այսպես, ալիեւյան զորքերի կարճաժամկետ ներկայությունից ազատվելուց հետո այնտեղ վերադարձած հայ զինվորները սարսափով ականատես են եղել հետեւյալին. ամենուրեք վանդալիզմի հետքեր, կողոպուտ, սպանված բնակիչների մարմիններ, որոնք չէին հասցրել տարհանվել:


Ասում են, որ մի գյուղում եղել է «Արցախ բանկի» բանկոմատ: Այն հանել են պատից եւ թալանել, փորձել գումար հանել: Քիչ հավանական է, որ այնտեղ գումար է եղել. բակերն առաջինն են տարհանվել՝ գույքի եւ հաշվապահության հետ միասին:

Սակայն «ազատարար ալիեւականները» լրջորեն հույս ունեին, որ կոտրելով բանկոմատները՝ կարող են ապրել այդ գումարով՝ չհասկանալով, որ լավագույն դեպքում այնտեղ հայկական դրամներ են, այլ ոչ թե ադրբեջանական մանաթ կամ էլ դոլար:

Տղաներն ասում են, որ բանկոմատի մոտ գտնվել են հայկական բանկերի դեբետային քարտեր, որոնք ալիեւյան ասկյարները գտել են բանկում եւ փորձել գումար հանել՝ չհասկանալով, որ էլեկտրակայանը ռմբակոծված է, եւ չկա էլեկտրականություն, եւ հետեւաբար ՝ բանկոտմատը չի կարող աշխատել:


Հասարակ գյուղացիների կողոպտված տներ, միանգամայն ակնհայտ է, որ այնտեղից հնարավոր ամեն ինչ տարել են․ անգամ տատիկի հին «Գորիզոնտ» հեռուստացույցը (մի՞թե կարելի է Բաքու քարշ տալ այդպիսի հազվագյուտ իրը), ակներեւորեն փնտրել են թաղման համար պահած ծերունական փողը՝ տան ամեն ինչ խառնշտորելով, չգիտես ինչու բակում գնդակահարել են կովին՝ դժբախտ կենդանու մարմնի մեջ մխրճելով տասնյակ փամփուշտներ։ Ամեն տեղ նպատակաուղղված ոչնչացրել են քրիստոնեական սրբապատկերները, իսկ եթե դրանք չափով մեծ էին, օգտագործել են կրակելու համար՝ նշան բռնելով Հիսուսի կամ նորածնին գրկած Մարիամ Աստվածածնի դեմքին։ Գրեթե այսպիսի վիճակում են ղարաբաղյան բոլոր տները, որտեղ եղել են «ազատարարները»։

Պատմում են նաեւ, որ թալանվել են փոքր խանութներ: Ընդ որում, պատմում են տրագիկոմեդիկ դրվագ. դատելով «ազատարարների» գործողություններից՝ նրանք խանութից մթերքներ են գողացել, լցրել բեռնատարերի մեջ, որպեսզի տանեն իրենց հետ: Սակայն բեռները տեղափոխելիս նրանց բեռնատարի վրա հրթիռ է ընկել:

Հանդիպել են նաեւ խաղաղ բնակիչների մարմիններ տներում եւ բնակարաններում, որոնց դաժանաբար սպանել են: Դժվար է ասել, թե ինչու այդ մարդիկ չեն հասցրել տարհանվել:

Ահա այսպիսի բիզիմդիր»:   

Сообщение Լապշին. հայկական գյուղերում ադրբեջանցիները սպանել են բնակիչների, թիրախավորել սրբապատկերներ, փորձել բանկոմատներ թալանել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->