>

Այս տունը, որը կառուցվել է 1680 թականին, գտնվում է Կորնոուլի (Մեծ Բրիտանիա) ափին:

Արտաքուստ տունը թվում է աննշմարելի, փոքրիկ և մռալ։  Ցածր առաստաղը, փոքրիկ պատուհանները և հաստ պատերը ոչ մի հմայք չեն հաղորդում տանը։ Բայց դա միայն՝ արտաքինից։ Երիտասարդ ամուսնական զույգն այն գնել և հարազատ օջախի է վերածել, որտեղ առկա են հարմարավետ բնակության բոլոր պայմանները։

Արտաքուստ սա հինավուրց առանձնատուն է․ այս տեղանքում այդպես էին կառուցում 300 տարի առաջ։




Քոչարյանի զոհերը

Ահա այսպիսի  տեսք ունի այս տան շքամուտքը։ Բավական ցածր է՝ բարձրահասակ մարդու համար, այնպես որ՝ կռացեք․․․






Առանձնատան ներսում մեր աչքի առաջ հառնում է ռետրո ոճի հյուրասենյակ․ փափուկ բազմոց, բուխարի, հեռուստացույց և, ամենակարևորը՝ ընթարցանության համար հարմարավետ անկյունը։ Որպես սեղան այս տանն օգտագործում են իսկական հնամյա սնդուկը։

Հյուրասենյակի բուխարին փոքր-ինչ փոխել են անվտանգության նկատառումներով․ ավելացվել են ժամանակակից հրակայուն պատեր ու դռնակ։ Իսկ բուխարին հինավուրց բուխարու պես լավ է տաքացնում։


Ննջարանում սյունազարդ ոճի հսկայական մահճակալ կա՝ գեղեցիկ փորագրությամբ, ինչպես նաև մահճակալամերձ պահարանիկներով։ Սենյակներին ընդարձակ տեսք հաղորդելու նպատակով տանտերերը պատերը ձյունաճերմակ են արել։

Անմիջապես ննջարանի կողքին մանկական սենյակն է, որտեղ ամեն ինչ մանրամասն հաշվարկաված է։

Լոգասենյակում ամեն ինչ հարմարավետ ու ազատ է։



Ժամանակակից պարագաներով և սարքավորումներով  հագեցած խոհանոցում կատարյալ կարգուկանոն է։ Այստեղ ամեն ինչ կա՝ լիարժեք ու համեղ սնունդ պատրաստեու համար։

Նախաճաշել կարելի է խոհանոցում դրված այս գողտրիկ սեղանին։

Կարելի է նախաճաշել նաև ներքին բակում, որն առանձնացված է բարձր պարսպով, որպեսզի մենակեցությանը ոչինչ չխանգարի։

Տեղումների ժամանակ կարելի է տեղավորվել փակ ու հարմարավետ տաղավարում։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->