>

Եթե եղունգների խնամքը տանն ավարտվում է հիստերիայով, այս նյութն իսկը ձեզ համար է։ «Խոսում է Երևան»-ը հավաքել է 7 օգտակար խորհուրդ, որոնք կթեթևացնեն գործընթացն ու կխնայեն ձեր փողը։ Խոստանում ենք անգին եղունգներ։

1. Օգտագործեք վազելին

Որպեսզի մանիկյուրը չհոսի դեպի եղունգների եզրերը, կուտիկուլան և մատի շուրջը պատեք վազելինով։ Յուղոտ մակերևույթին ավելորդ ներկը չի մնա, և հեշտությամբ կհեռացնեք բամբակե սկավառակով կամ անձեռոցիկով։ Նկատի ունեցեք, որ հենց եղունգի մակերևույթը պիտի յուղազերծ լինի։ Դրա համար նախապես սպիրտային լուծույթով թրջած բամբակե ձողիկով մաքրեք եղունգը։




Քոչարյանի զոհերը

2. Տաքացրեք լաքը





Որպեսզի լաքը չորանալուց հետո մանր պղպջակներ չհայտնվեն, տարան թափ մի տվեք։ Ավելի լավ գաղափար․ նախքան քսելն այն ափերի մեջ տրորեք։ Լաքը մի քիչ կտաքանա ու ավելի կջրիկանա։ Եվ ոչ մի պղպջակ չի առաջանա, քանի որ աջ-ձախ շուռումուռ տալը պղպջակ չի առաջացնում։

3. Սկսեք եղունգի մեջտեղից

Որպեսզի լաքը հավասարաչափ տարածվի և եզրերով չհոսի, սկսեք մեջտեղից։ Այսպես արեք․ կետ դրեք կուտիկուլայի վրա և տարածեք եղունգի երկու կողմերով, ներկեք կենտրոնը, «դաջեք» ծայրը։


4. Գնեք շտկիչ

Եթե չի հաջողվել խուսափել սխալից, զինվեք լաքը հանող շտկիչով։ Այն եզրերը կփրկի և կխնայի ձեր նյարդերը։

5. Օգտագործեք ատամի մածուկ



Հաճախ գունավոր լաքերի բծերը ներծծվում են եղունգի տակ և դրան տհաճ դեղին երանգ հաղորդում։ Որպեսզի դա տեղի չունենա, պաշտպանական հիմք օգտագործեք։ Իսկ եթե արդեն տեղի է ունեցել, եղունգներին քսեք սպիտակացնող ատամնամածուկ, տրորեք ատամի խոզանակով։

6. Ձեռքերը կրեմապատեք

Որպեսզի լաքը մաքրելիս մաշկին չքսվի, նախապես ճարպոտ կրեմ քսեք։ Քանի դեռ այն չի ներծվել, սկսեք լաքը մաքրել։ Յուղոտ հիմքը չի թողնի՝ լաքը մաշկի մեջ ներթափանցի, մաքրելն էլ հեշտ կլինի։

7. Փայլերը ճիշտ հեռացրեք

Փայլերը կարելի է ժամերով հեռացնել, բայց դուք ավելի կարևոր գործեր ունեք։ Բամբակե սկավառակը թրջեք լաքը հեռացնող հեղուկով, դրեք եղունգին և փաթաթեք փայլաթիթեղով։ 10 րոպե անց ոչ մի փայլ չի մնա։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->