>

Քեթի Գարներն ամբողջ գիտակցական կյանքում թմբլիկ է եղել։ Դպրոցում համադասարանցիների ծիծաղի առարկան էր և  շատ էր ամաչում իր արտաքինից։ Դեռահասության տարիքում նրա հագուտի չափսն արդեն 3XL էր։

Նույնչափ խոշոր էին նրա բարդույթները։ Քեթին երբեք ֆիզկուլտուրայի դասին մյուս աղջիկների հետ հանդերձարանում չէր հանվում։ Նա դա մեկուսի վայրում էր անում։




Քոչարյանի զոհերը





Մինչև 2016 թվականը Քեթին և ճիշտ սնվելը անհամատեղելի հասկացություններ էին։ Նա կիսաֆաբրիկատներ, պատրաստի չիփսեր, ֆաստֆուդ էր ուտում։ Աղջիկը խոստովանում է որ մի անգամ նա չկարողացավ հիշել որոշակի բանջարեղենների և մրգերի համը, քանի որ երկար տարիներ դրանք իր սննդակարգում պարզապես չկային։


2015-ին Քեթիի պապը մահացավ ճարպակալումից։ Դրանից տարիներ առաջ նրա տատն էր մահացել շաքարախտից, որը նույնպես ավելորդ քաշի հետևանքով էր առաջացել։ Այս ամենն աչքի առաջ ունենալով՝ Քեթին հասկացավ, որ պետք է ինչ-որ բան անել։ Նա, իհարկե, նախքան դա էլ էր փորձել նիհարել, բայց փորձերն ապարդյուն էին։ Իսկ այժմ նա ամենայն լրջությամբ լծվեց նիհարելու գործին։

Քեթին նիհարողների ընկերակցության անդամ դարձավ։ Մեկ տարի մեկ ամիս անց նա արդեն նախնական քաշի կեսը կորցրել էր։ Անսպասելիորեն նրան զանգահարեցին մոդելային գործակալությունից ու համագործակցություն առաջարկեցին։



Քեթին անճանաչելիորեն փոխվել է։ Դժվար է հավատալ, որ նախկին թմբլիկը նրա հետ որևէ առընչություն ունի։

Այս աղջիկն իսկապես ընդօրինակման է արժանի։ Նա անհնարինի հնարավորության կենդանի օրինակ է։ Կարևորը՝ նպատակ ունենալ և հետևողականորեն իրականացնել այն։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->