>

Բոլոր կանանց ծանոթ է զգացումը, երբ բարձրակրունկների պատճառով բառացիորեն քայլ անգամ չես կարողանում անել։ Դա պատահում է նույնիսկ այն դեպքում, երբ թվում է՝ կոշիկն իսկը կնոջ հագով է, բայց մի քանի ժամ անց վերածվում է տանջանքի գործիքի։ Մինչդեռ այդ կաղապարներով նա դեռ պիտի քայլի ու քայլի։ Տուն հասնելուն պես կանայք մեծագույն բավականությամբ են հանում կոշիկը։ Ափսոս, որ ցավագին զգացողությունները  դեռ երկար են մնում։

«Խոսում է Երևան»-ը խորհուրդ է տալիս կանանց՝ ինչպես ընտրել հարմարավետ ու առողջությանը չվնասող բարձրակրունկներ։

Կաղապարը




Քոչարյանի զոհերը

Ճիշտ ընտրված կաղապարը հաջողության կեսն է ու կոշիկի կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է։ Հենց կաղապարն է որոշում՝ հարմար կլինի՞ կոշիկը, թե՞ ոչ։ Իհարկե, նորաձևությունը միշտ չէ, որ հոգ է տանում հարմարավետության մասին և կաղապարների լայն տեսականի է առաջարկում, որոնք ինչ ասես կարելի է անվանել, բայց ոչ՝ հարմարավետ։ Նկատի ունեցեք դա կոշիկ ընտրելիս․ մի ընկեք թրենդների հետևից, որոնք վաղն արդեն կարող են փոխվել։ Ընտրեք նմուշներ, որոնք կարելի է հագնել ամեն օր։





Կրունկը պիտի կայուն լինի, կամ, այլ կերպ ասած, տեղադրված լինի ուղիղ ոտքի կրունկի մեջտեղում։ Բարձրությունը կարելի է անհատական կարգով ընտրել, բայց կարևորը, որ հարմար լինի։

Չափսի փորձում

Նոր կոշիկ գնելու համար չարժե խանութ գնալ ոտքերը ցավեցնող կոշիկներով։ Առավելագույն հարմարավետ կոշիկ հագեք․ դա կօգնի ճիշտ ընտրել նոր կոշիկը։


Չափսը

Որոշ կանայք պատրաստ են մի չափս էլ մեծ կոշիկ գնել, ինչ է թե նրանց դուր է եկել կամ սազում է զգեստի հետ։ Իրականում դա կոպիտ սխալ է, որը հետագայում կարող է շատ թանկ նստել։ Խանութի գանձապահի մոտ տարեք միայն այն կոշիկը, որը համապատասխանում է ձեր ոտքին։



Բազմազանություն

Մի զույգ կոշիկը, բնականաբար, քիչ է։ Դրան գումարած այն հանգամանքը, որ ամեն օր բարձրակրունկ հագնելը կարող է լրջորեն վնասել ձեր առողջությանը։ Ժամանակ առ ժամանակ փոխեք կոշիկը, և ձեր ոտքերը ձեզ երախտապարտ կլինեն։

Այսօր ցածր կրունկ, վաղը մի քիչ ավելի բարձր, մյուսը օրը  դարձյալ ցածր կրունկ և այդպես շարունակ։

Որակը      

Թերևս սա կոշիկ ընտրելիս ամենակարևոր գործոնն է։ Բավական է՝ դուրս ցցված թելեր կամ էժանագին մեքենակար տեսնեք՝ տեղնուտեղը հրաժարվեք գնումից։ Հավատացեք, այդ որոշումը ամենաճիշտը կլինի։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->