>

Երեք տարի առաջ ծնվեցին երկվորյակներ  Ջենան ու Ջիլիանը, որոնց աշխարհը ճանաչեց այն բանի շնորհիվ, որ երկվորյակները ծնվել էին ձեռք ձեռքի տված։ Իսկ այսօր նրանք ավելի են մտերմացել։

Ջենանի ու Ջիլիանի դեպքը չափազանց հազվագյուտ է, որը պատահում է 10 հազար մարդուց մեկին։ Նրանք ծնվել են մեկ մոր արգանդի ներսի ամնիոնային պարկում, ինչը  երկվորյակների համար շատ վտանգավոր է ու սպառնում է առնվազն նրանցից մեկի կյանքին։ Աղջիկները ծնվել են 45 վայրկյանի տարբերությամբ, և երբ դա  տեղի ունեցավ, ծնարանում ներկա բոլոր մարդիկ կորցրին խոսելու ունակությունը․ երկվորյակները  լույս աշխարհ էին եկել ձեռք ձեռքի տված։

Հիմա, երեք տարի անց, քիչ բան է փոխվել․ նրանք  նույնքան մտերիմ են։




Քոչարյանի զոհերը





Ջենան ու Ջիլիանը ծնվել են 2014-ի մայիսին՝ ձեռք ձեռքի։

Նման դեպքեր պատահում են 10 հազար մարդուց մեկին։


Աղջիկները ծնվել են 45 վայրկյանի տարբերությամբ։ «Սիրտս նրանց տեսնելով՝ հալվեց»,- ասում է նրանց մայրը։- Ամուսնուս աչքերը լցվեցին։ Նույնիսկ բուժանձնակազմն էր հուզվել»։



Այս երեք տարում առանձնապես բան չի փոխվել։

Ջենան ու Ջիլիանը նույնքան մտերիմ են ու բառացիորեն՝  անբաժան։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->